f

Անկախ

Կարծում եմ,  բացօթյա  թատրոնի  ստեղծումը  համավարակի  ընթացքում  հղացած ամենահետաքրքիր  նորարարություններից  մեկն  է.  Վարշամ Գևորգյան


Աշխարհում տիրող համավարակը  բացեց  համաշխարհային  թատրոնների  վարագույրները առցանց  տիրույթում: Տիրող արտակարգ  դրությամբ  պայմանավորված՝ հայաստանյան մշակութային  կենտրոնները ևս  իրենց գործունեությունը  ծավալում  են  առցանց համակարգում:

Հայաստանի մշակութային կյանքում հստակ քայլեր են արվում ինչ-որ կերպ ոլորտը ակտիվ պահելու  համար: Դեռ համավարակիի առաջին օրերին մի շարք թատրոններ հանդես եկան առցանց նախագծերով: Արդյունքում  ծնվեցին նոր մտքեր, նոր նախագծեր:

Մի  շատ հետաքրքիր նախաձեռնությամբ   հանդես եկավ  նաև Սոս Սարգսյանի անվան Համազգային   թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանը: Վարշամ Գևորգյանն այս ընթացքում ձեռնամուխ  եղավ  Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական   վիպակի հիման վրա  ֆիլմ  նկարահանելու աշխատանքներին:

Տանը փակված լինելով՝ Համազգայինի դերասանները չդադարեցին  ստեղծագործել.  իրենց իսկ հեռախոսով, իրենց իսկ տնից նկարահանումներ կատարեցին: Եվ արդյունքը 7-մասանոց ֆիլմաշարն է՝   յուրաքանչյուրը  4-ից  7  րոպե տևողությամբ:  Ամեն մասում մի հերոսի պատմություն է ներկայացվում՝ հոր, մոր, եղբոր, հորաքրոջ մասին և ոչ միայն:

7-մասանոց այս  նախագծի մինչև   հինգերորդ  մասը  հանդիսատեսը արդեն դիտել է  թատրոնի ֆեյսբուքյան էջում:

 ժամանակի մարտահրավերների,  ինչպես  նաև  «Կյանքը  հին  հռոմեական ճանապարհի վրա»  նախագծի     շուրջ  «Անկախ»-ը   զրուցել է  Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի   դերասան Վարշամ Գևորգյանի հետ:

 

Համաճարակի  բռնկման հենց առաջին  օրերին  Սոս  Սարգսյանի անվան Համազգային պետական  թատրոնի հսնդիսատեսը  համացանցով վայելեց  7 մասից  բաղկացած «Առականի»  նախագիծը։ Առցանց թատրոնին ինչպե՞ս եք վերաբերվում։  Այս կերպ կապը հանդիսատեսի  հետ պահպանվու՞մ է:

—Առցանց  թատրոնը որպես այդպիսին, որպես երևույթ՝ կարծում եմ դեռ կայացած չէ։ Կորոնավիրուսի համաճարակը առիթ հանդիսացավ,  որ նման մտորումներ լինեն։ Իհարկե, ներկայացումը,  որը խաղացվել է հանդիսատեսի հետ կենդանի շփման համար, հետո պարզապես  նկարահանել  այդ ընթացքը և տեղադրել համացանցում, դա դեռ չի  կարող կոչվել առցանց ներկայացում։  Կարծում եմ, դեռ երկար ճանապարհ ունի առցանց թատրոն կոչվող երևույթը՝  կայանալու համար։ 

Առցանց  թատրոնին այդքան էլ  լավ չեմ վերաբերվում, որովհետև կարծում եմ, որ թատրոնի հիմնական առանձնահատկությունը՝  կենդանի շփումը, կորցնում է իր դերը և տուժում  է  ներկայացումը։

Ուրիշ  բան, եթե ներկայացում  նկարահանվի, իմանալով, որ այն հատուկ համացանցի համար է. այսինքն խաղացվի նկարահանման համար, ոչ թե հանդիսատեսի համար և ընթացքը նկարահանվի։  Հուսով  եմ  շուտով նմանատիպ փորձեր էլ կունենանք։

 

— Ձեր նախաձեռնությամբ ս կսվեց Վահան  Թոթովենցի  «Կյանքը  հին  հռովմեական ճանապարհի  վրա» հայտնի  ստղծագործության էկրանավորումըԻ՞նչ  կասեք  նախագծի մասինինչպե՞ս  առաջացավ   նախագծի  գաղափարըՈ՞րն  է  նախագծի  բուն  նպատակը:

—Վահան Թոթովեցի  «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» նախագծի մտահղացումը  հենց այդպիսի փնտրտուքների արդյունքում ծնվեց։ Փորձեցինք ստեղծել մի բան, որը հանդիսատեսի  հետ ուղիղ կապ չի պահանջում, բայց գործում է թատրոնի օրենքներով։ Ես կարծում եմ, որ սա ամեն դեպքում ֆիլմ չէ,  ինչպես  շատերն են անվանում, քանի որ խաղաոճն էլ  փորձել ենք թատրոնային պահել, թատրոնի դերասաններն են խաղում։

Նույնիսկ դիտելիս ես շատերին խորհուրդ եմ տալիս թատրոնի պես մութ սենյակում դիտել՝ կենտրոնացած, առանձնացած լսելու հնարավորությամբ։ Այս ֆիլմաշարը պետք չէ դիտել օրինակ սրճարանում՝ ընկերների զրույցի հետ զուգահեռ.  այն  պետք է կատարյալ հանգստի և մեկուսացման մեջ դիտել։

Այս նախագծում փորձել եմ ռեժիսուրայի մեջ դնել այնպիսի նրբություններ, որ հանդիսատեսը  այս  ֆիլմաշարըը  դիտելիս կարողանա թատրոնի զգացողությունները վայելել։

 

— 7-մասանոց  նախագծի  մինչև   հինգերորդ  մասը  հանդիսատեսն  արդեն դիտել է  թատրոնի  ֆեյսբուքյան  էջումԱյս  ընթացքում  Համազգայինի բազմաթիվ միջոցառումներ ու նախագծեր  հաջողել են: Ի՞նչ եք կարծում, այն, ինչ արվում է այս օրերին, շարունակություն կունենա՞:

—Իհարկե,  շարունակություն հանդիսատեսը ակնկալում է։ Բայց ես բազմիցս նշել եմ, որ այստեղ մենք երկու ստեղծագործության  հետ  ենք ծանոթանում. մեկը հենց  Թոթովենցի վիպակի ընթերցումն է: Եվ երկրորդը՝  արդեն մեր նկարահանածը, որտեղ զուգահեռ ցուցադրվող տեսարանում  արտացոլվում  են  մեր ժամանակները, համավարակի թեման: Դրանք իրարից տարբեր են՝  մեկը մյուսին չխանգարող։

Ես օգտագործել եմ հիմնականում վեպի սկզբնական մասը, որտեղ նկարագրում  են կերպարներին, մի հատված էլ վեպի միջնամասից։ Կարելի է ասել, որ այն վեպը ընթերցելու հետաքրքրություն է առաջացնում։ Շարունակությունը ամեն մարդ ինքը պետք է կարդա և կհանդիպի շատ հետաքրքիր պատմությունների, որոնք մեր ֆիլմաշարում չեն հանդիպում։

Որպես շարունակություն, իհարկե կլինեն նոր նախագծեր, նոր ձևաչափեր՝  այլ ստեղծագործությունների հիման վրա։  Կարծում եմ,  ամեն դեպքում  ամենակարևորը  նոր ձևաչափի   կայացում տեղի ունեցավ, և այդ  ձևաչափը  սիրվեց։ Ուստի որպես շարունակություն ուրախ կլինեմ, որ այս  ժանրի նախատիպով  այլ բաներ էլ առիթ ունենամ ստեղծելու։

 

Համավարակի հետևանքով  փոխվե՞լ  է  դերասանների  մոտեցումը,  խաղը։  Ի վերջո, փոխվե՞լ   են  մարդկանց պահանջները, հետաքրքրությունները:

—Իհարկե, շատ բան է փոխվել, բայց չեմ կարծում, որ ամենագլխավոր մարդկային հատկանիշները փոխված լինեն։ Մարդը, նույն մարդն է, ընդամենը իր գործիքներն  են փոխվում։ Եվ  մարդու ստեղծածը,  ինչը  որ  դարերից եկող է, ինչպիսին օրինակ թատրոնն է, չի կարող փոխվել: Այսինքն  մի  բան, որ ստեղծվել և պահվում  է դարերով՝  հեշտ չի կորցնել, հեշտ չի վերացնել։

Դրանք փորձված են նմանատիպ հազար ու մի համավարակներով  ու պատերազմներով, բայց կենդանի են մնացել։ Այդպիսի փորձված  արվեստ է նաև թատրոնը։ Եվ թատրոնը իր հանդիսատեսի հետ կապը միշտ էլ պահելու է։ Ես այդ առումով անհանգստություն չունեմ։ Ուրիշ հարց է, որ ձևերը փոխվում են։ Բայց միևնույն է,  առանց համավարակի էլ թատրոնը միշտ փնտրտուքների մեջ է. մեկ մոնո են խաղում, մեկ մեծ մասշտաբային, մեկ տանիքին են խաղում, մեկ դատարկ բեմում։ Այս բոլորը տեսակներ են, բայց  թատրոնը իր էությունը կպահպանի դեռ շատ երկար և ոչ  համավարակը, ոչ  տեխնիկական նորարարությունները չեն կարող խանգարել։ Ուրիշ հարց, որ դրանք բերում են  նոր  ձևաչափերի ստեղծման։

Օրինակ, հետաքրքիր է նշել բացօթյա թատրոնի ստեղծումը։  Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը բացօթյա խաղացել է  «Գոմեշը» ներկայացման մեջ, որը,  ցավոք սրտի,  շատ մարդիկ չկարողացան դիտել։  Բացօթյա  թատրոնի դեպքում պետք է հաշվի առնել նաև եղանակի կարևորությունը։ Այս ամենը գուցե օգտագործվի և ստեղծվի բացօթյա թատրոնի նոր  ձևաչափ, որտեղ բնությունը, եղանակը կլինեն գլխավոր դերակատարներից մեկը։

 Սա, կարելի է ասել համավարակի ընթացքում հղացած ամենահետաքրքիր նորարարություններից մեկն  է։

 

Կարծում եք՝  մարդիկ  կարոտել  են  թատրոնը:

—Միանշանակ վստահ եմ, որ մարդիկ կարոտել են թատրոնը և միանշանակ պնդում եմ, որ դերասաններն էլ կարոտել են հանդիսատեսին։

Եվ  սա զուտ խոսքեր չեն։ Համաշխարհային յութուբյան դիտումները ցույց են տալիս, որ մարդիկ որքան էլ որ այս ընթացքում տանը փակված են, որքան էլ որ այլ անելիք չունեն,  միևնույն է դիտումների մակարդակը շատ ցածր է։ Շատ հանրահայտ երգիչների նոր երգերը շատ քիչ դիտումներ են հավաքում։ Դա խոսում է այն մասին, որ մարդիկ հոգնել են, ձանձրացել են էկրանից և մեծ ցանկություն ունեն կենդանի շփման, ընկերների հետ հանդիպելու, թատրոն գնալու։  Եվ միմյանց նկատմամբ այս կարոտը՝ հանդիսատեսի և թատրոնի, բերելու է մեծ բումերի։

 Վստահ եմ,  երբ որ թատրոնները բացվեն,   հայացքներով  ջերմ հանդիպում  կլինի հանդիսատեսի հետ։

 

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը ի՞նչ   ծրագրեր ուներ, որ կիսատ  մնացին համավարակի պատճառով:

—Մինչ համավարակը, նախորդ տարի թատրոնը շատ բեղուն շրջան ունեցավ։ Նույնիսկ հաշիվն եմ կորցրել, թե քանի պրեմիերա ունեցանք անցած տարի և նույն տեմպով շարունակվում էր այս տարվա սկզբին։  Մենք մի քանի ներկայացման փորձեր էինք անում։ Սակայն  մեկի մասին կուզեի խոսել, որի մեջ ես զբաղված էի:  Դա ամերիկացի դրամատուրգ,  կինոռեժիսոր Վուդի Ալենի  «Ճախրող լամպեր» ստեղծագործությունն է :

Այս գործը բեմադրել էր Թատրոնի  և  կինոյի ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողուհիներից մեկը՝ Մերի Մարգարյանը,  ով հրաշալի աշխատում էր։ Փորձերին մեծ հաճույքով էի գնում։

Հուսով  եմ և գրեթե վստահ եմ, որ համավարակից անմիջապես հետո  այն շարունակելու ենք. կլինեն ավարտական փորձեր, ու անմիջապես կլինի պրեմիերան։

Այլ ծրագրեր ևս շատ կան, բայց ինձ համար սպասելին  «Ճախրող  լամպերն»  է։

 

Հարցազրույցը՝   Թամարա  Թորոսյանի

 

Վարշամ Գևորգյան Սոս Սարգսյանի անվան Համազգային   թատրոն Հայաստան հարցազրույց նոր կորոնավիրուս խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ
Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան
Ռուսաստանը գործում է՝ հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը․ քաղաքագետ
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային 83,7 հազար դեպք է հայտնաբերվել
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ հերթական տեսանյութը ՊԲ-ից
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հակառակորդի կորուստների մասին վերջին տվյալները
Ի՞նչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները
Արցախի նախագահը հանդիպել է հայրենիքի պաշտպանների հետ
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Երջանիկ լինեք․ Արցախի նախագահը շնորհավորել է նորապսակներին
Պարգև Սրբազանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արսեն Թորոսյանը կոչով է հանդես եկել
«Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները». մերոնք խոցում են թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը կայուն ծանր է․ Շուշան Ստեփանյան
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված զույգի փեսացուն «Հումորի լիգա»-ից հայտնի Հովիկ Հովսեփյանն է. news.am
Արցախում կան անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները
(Մաս II) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում
Ինչպիսին են հասարակական տրամադրություններն Ադրբեջանում․ ներկայացնում  է Ադրբեջանի հարցերով փորձագետը
«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախություն». Ադամ Շիֆ
Ավելին
Ավելին