ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցի շրջանակներում կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել: Գրում է Gazeta.ru-ն։
«Դա ողբերգություն է ... Բելառուսում ընտրությունները արդար և ազատ չէին», - ասել է Պոմպեոն:
Պետքարտուղարը դատապարտել է նաև ցուցարարների նկատմամբ ոտնձգությունները: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն ընտրություններից հետո մեծ մտահոգություն ունի Բելառուսի համար:
Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո արդյունքների հետ չհամաձայնելու և Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում չտեսնելու ցանկության պատճառով երկրում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։
Մինսկ են բերվել ոստիկանության, ներքին զորքերի և ուժային այլ կառույցների ստորաբաժանումներ: Բողոքի ցույցերը դադարեցնելու համար նրանք օգտագործել են արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ: