Variety ամսագրի փոխանցմամբ՝ Մարտին Սկորսեզեի «Sikelia Productions» ստուդիան բազմամյա պայմանագիր է կնքել Apple ընկերության հետ: Այժմ այն հեռուստածրագրեր և ֆիլմեր կստեղծի Apple TV +- ի համար։ Գրում է Gazeta.ru-ն։
Համաձայն ստորագրված համաձայնագրի՝ տվյալ ծառայությունը կլինի առաջին հավակնորդը ստուդիայի բոլոր նախագծերը գնելու համար:
Նշվում է, որ ռեժիսորը համաձայնել է այդ գործարքին Apple- ի հետ այն բանից հետո, երբ կորպորացիան համաձայնվել է 180 միլիոն դոլար հատկացնել «Ծաղկային լուսնի մարդասպանները» ֆիլմի նկարահանման համար: Ֆիլմում գլխավոր դերերը կխաղան Լեոնարդո Դի Կապրիոն և Ռոբերտ Դե Նիրոն: Նկարահանումները սկսվելու են 2021-ի փետրվարին: Ֆիլմը կնկարահանվի Դևիդ Գրանի նույնանուն գրքի հիման վրա։