ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բարձրաձայնել է համաճարակի ժամանակ աշխարհի առջև ծառացած երեք հիմնական սպառնալիքների մասին; Գրում է Gazeta.ru-ն;
«Շուրջբոլորս նայելով՝ տեսնում եմ երեք հիմնական սպառնալիք», - ասել է Գուտերեշը:
Նախ ժողովուրդը կորցնում է վստահությունը կառավարությունների և հասարակական կառույցների նկատմամբ: Երկրորդ, համաշխարհային տնտեսական կարգը խաթարված է, ներառյալ ճգնաժամի պատճառով աճող անհավասարությունը: Երրորդ՝ կորոնավիրուսն օգտագործվում է ռեպրեսիաներն արդարացնելու համար:
Գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է բազմակողմանի մոտեցում։