f

Անկախ

Արտակ Մովսիսյան. «Սպանեցիք ձեր Սերժով էլ, Սերժի ժամանակով էլ, վերջին հաշվով՝ ձեր իշխանությունը Սերժի ժամանակվա ծնունդ է»․ Aravot.am


ԱԺ «Իմ քայլ»-ական պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ իրեն ուղղված քննադատությունների հետ կապված մի շարք հարցեր էլ վերահասցեագրել էր ընդդիմախոսներին եւ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանին:

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով իշխանական պատգամավորի պնդումները՝ պարոն Մովսիսյանը նշեց. «Ամոթ է, որ մարդն արել է մի բան եւ փոխանակ արածի համար պատասխան տա, սկսում է մանկական ոճով՝ բա դուք ինչու եք սա արել, բա դուք ինչի էսպես չեք արել… Ժամանակին մենք մեր դժգոհությունն իշխանություններին հայտնել էինք՝ կապված «ֆուտբոլային դիվանագիտության» հետ, նույնիսկ վիդեոկադրերով Աշոտ Մելքոնյանի պաշտոնական ելույթը կա, որն ուղղված էր ամբողջությամբ հայ-թուրքական հաշտեցմանը, ֆուտբոլային դիվանագիտությանը: Բազմիցս տարբեր ամբիոններից արտահայտվել ենք, այնպես որ դա իր (Սոս Ավետիսյանի-Գ.Հ.) համար արդարացում չէ: Երկրորդը, Սերժ Սարգսյանի 800, թե 400 հեկտարը վերջին շրջանի խոսակցություն է: Մեր գրքում իրենք մեզ՝ հայ հեղինակներիս, մեղադրում են միլիտարիզմի մեջ, որ Ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց գրքում գրել ենք այդ մասին երկու էջանոց տեքստ: Խոսքը այն դասագրքի մասին է, որը 2016թ. սեպտեմբերի 1-ից դպրոցում է եղել: Այո, դա այդպես է: Մենք մեր հերոսներին պատշաճ ներկայացրել ենք` մեր հարգանքի տուրքը մատուցելով, իսկ ինքը թուրքերի հետ միասին՝ դրա համար մեզ մեղադրել է միլիտարիզմի մեջ: Ինքը թուրքերի մակարդակին է իջել, ինքն էլ, Մարիա Կարապետյանն էլ, Լիլիթ Մկրտչյանն էլ՝ բոլոր նրանք, որոնք այդ գրքի համահեղինակներն են»:

Սոս Ավետիսյանի այն դիտարկմանը, որ իրենք ընդամենը համահեղինակներ են, իսկ գիրքը միջազգային փաստաթուղթ չէ, պատմաբանը պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ ԱԺ պատգամավորն այնքան խակ է մնացել, որ չգիտի՝ եթե գրքի վրա գրվում է մարդու անունը որպես հեղինակ, ինքը ստորագրում է այդ գրքում եղած ամեն տառի տակ: Ի՞նչ է նշանակում՝ գիրքը միջազգային փաստաթուղթ չէ: Եթե դու հեղինակ ես, ուրեմն գրքի ամեն բառի համար պատասխանատու ես: Ես ինքս բազմաթիվ գրքեր ունեմ, եւ ցանկացած գրքի ցանկացած տողի ու բառի համար պատասխանատու եմ: Շատ վատ է, որ ԱԺ պատգամավորը նույնիսկ չի հասկանում, թե ինչ է նշանակում գրքի համահեղինակ լինել եւ պատասխանատվություն կրել գրվածի համար. փոխարենը էժան համեմատություններ է փորձում անել միջազգային պայմանագրերի հետ»:

Ինչ վերաբերվում է Սոս Ավետիսյանի այն արտահայտությանը, թե ինչու չէին ընդվզում Հանրայինով շաբաթներ շարունակ ցուցադրվող «Անատոլիական պատմություններ» ֆիլմի դեմ, այս մասին էլ Արտակ Մովսիսյանը տարակուսանքով ասաց. «Ես չգիտեմ՝ այդ երիտասարդը դպրոցում մասնակցե՞լ է աշխարհագրության դասերին, թե ոչ… «Անատոլիական պատմություններ» ֆիլմը նվիրված է Կիլիկիայի հայերին, Ադանայի շրջանի մասին է խոսքը… Անատոլիան Բյուզանդական ժամանակաշրջանի տերմին է, որ նշանակում է Արեւելք: Փոքր Ասիայի տարածքն ընդունված էր կոչել Արեւելք՝ Անատոլիա, որի մեջ մտնում էր Կիլիկիան, բայց ոչ Հայկական լեռնաշխարհը:

Պատգամավորը նույնիսկ Կիլիկիան ու Հայկական լեռնաշխարհը չի տարբերում իրարից»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում։ 

 

Արտակ Մովսիսյան Սոս Ավետիսյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին