Ապրես Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մերձավոր Արևելքի հայությունը և մասնավորապես Լիբանանահայությունը ժամանակին ազգային կառույցները համարում էին հայոց ստրատեգիական ռեսուրս վասն գալիքի, և երբ սկսվեց Լիբանանի 70 ականների ավերումները, շատերը արտագաղթեցին ավելի ապահով երկրներ, ինչին ուզում էին ընդդիմանալ ազգային կառույցները։Դաշնակցությունը նույնիսկ իր շարքերից հեռացնում էր նրանց, ովքեր արտագաղթում էին։
Ինչևիցե, հնարավոր չեղավ դրա դեմն առնել, քանի որ աշխատանք, ապահովություն կարիքները մարդու համար առանցքայիններից են։
Հիմա էլ խոսվում է լիբանանահայ համայնքի տեղում մնալու անհրաժեշտության մասին, երբ ազգային ռազմավարության անհրաժեշտության առումով հիմնավորում չի բերվում։
«Դեպի Հայք»․ սա պետք է լինի հայոց ռազմավարությունը ապագա 15 տարվա համար, թեև առնվազն այդքան էլ ուշացել ենք»։
Մերձավոր Արևելքի հայությունը և մասնավորապես Լիբանանահայությումւժամանակին ազգային կառույցները համարում էին հայոց...
Posted by Apres Zohrabyan on Wednesday, 12 August 2020