ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում իրազեկող հրապարակում է արել։ Նա գրում է․
-Հավաքների ազատության բոլոր սահմանափակումները հանվում են, բայց մասնակիցները պետք է լինեն դիմակով ու պահպանեն 1.5 մետր սոցիալական հեռավորություն
Թույլատրվում է մինչև 40 հոգուց բաղկացած ընտանեկան միջոցառումների կազմակերպումը` փակ եւ բաց տարածքներում։
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի արգելքը հանվում է` պահպանելով 14 օր ինքնամեկուսացումը, բայց 14 օրվա ընթացքում թույլատրվում է տեստ հանձնել եւ բացասական պատասխանի դեպքում ինքնամեկուսացման պարտադիր պահանջը չի գործի։
🔺 Արտակարգ դրության ՆՈՐ, ՄԵՂՄԱՑՎԱԾ կանոններ ❗Հավաքների ազատության բոլոր սահմանափակումները հանվում են, բայց...
Posted by Gayane Abrahamyan on Wednesday, 12 August 2020