f

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն անվանափոխվել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա»


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և VBET ընկերությունը, ընդլայնելով համագործակցության շրջանակները, նոր՝ բացառիկ պայմանագիր են ստորագրել։

Համաձայն նոր պայմանագրի` VBET ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն Խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության անվան իրավունքը հաջորդ երեք մրցաշրջանների համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Համագործակցության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2020/2021 թթ մրցաշրջանի համար VBET ընկերությունից կստանա 400 միլիոն ՀՀ դրամ (ներառյալ հարկերը): Սա հովանավորչական առումով ամենամեծ փաթեթն է հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում:

Հետագա 2 տարիներին ամեն հաջորդ մրցաշրջանի համար նշված գումարը կաճի 10%-ով (ներառյալ բոլոր հարկերը)։

Այսպիսով, 20/21, 21/22 և 22/23 թվականների մրցաշրջաններում Հայաստանի գավաթի խաղարկությունը կշարունակի կրել «VBET Հայաստանի գավաթ» անվանումը, իսկ նույն ժամանակահատվածում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերանվանվի «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա»։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով ՀՖՖ-ի և VBET ընկերության միջև կնքված համաձայնագրին, նշել է. «Շատ ուրախ ենք շարունակել VBET ընկերության հետ համագործակցությունը: Նախորդ մրցաշրջանի դրական փորձը վստահություն հաղորդեց կողմերին՝ ստորագրելու նոր՝ բարելավված պայմաններով համաձայնագիր: Վստահ ենք, որ երկկողմանի փոխշահավետ գործակցությունը կնպաստի հայկական ակումբային ֆուտբոլի հետագա զարգացմանը»:

VBET ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը նույնպես կարևորել է համագործակցությունը.

«Բոլորիս ցանկությունն է հայկական ֆուտբոլը տեսնել առաջատար դիրքերում: Վերջին տարիներին մեր ֆուտբոլը մեծ քայլերով զարգանում է, ու մեզ համար շատ կարևոր է ներդրում ունենալ այդ գործում: Վստահ ենք՝ ՀՖՖ-ի հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի Պրեմիեր լիգայի աճին ու նոր հնարավորություններ կբացի հայկական ակումբների համար»:

Հայաստանի Պրեմիեր Լիգա

Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
ԱՄՆ-ը հայտնել է, որ Իրանի հարձակման ժամանակ առնվազն 9 հրթիռ շրջանցել է Իսրայելի ՀՕՊ-ն ու խոցել 2 ավիաբազա
Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումների շուրջ իրավիճակը դեռևս լարված է. ՌԴ դեսպան
Ռուսաստանը Չասով Յարը ավելի արագ կարող է զավթել, քան Բախմուտը. ISW
Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Փաստաբան. Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում
Ես չեմ պատասխանել իր հարվածներին. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից
Հայտնի են դարձել ՀՀ ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողները
՛՛Թագավորի կինն էլ դժգոհ է իր կյանքից՛՛ (Պատմություն մեկի, որ շատերինը եղավ)
Ինձ չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը․ Նարեկ Մալյանը՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Խոշոր ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում` «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրինագծի քննարկման ժամանակ (տեսանյութ)
Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Աշոտյան
Դոլարն ու եվրոն թանկացել են
Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ
Միջադեպ՝ տրանսպորտում, պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ. Դեպքին անդրադարձել է ԱԺ նախագահը
Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
«Մայր Հայաստանը» դատի է տվել Ավինյանին․ վիճարկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը
Ավելին
Ավելին