f

Անկախ

Արդյունաբերության կիսամյակը․ տնտեսության ընդհանուր անկման թվերը սպասելի էին


Տնտեսության ընդհանուր անկման թվերը սպասելի էին: Համավարակն իսկապես համաշխարհային մասշտաբներ ունի: Տնտեսական ակտիվության հունիսյան ցուցանիշը նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 92.5 տոկոս: Բայց մեր արդյունաբերությունը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ 1.5 տոկոս աճ է արձանագրել: Հետաքրքիր է դիտարկել, թե ինչի հաշվին է դա տեղի ունեցել:

Արդյունաբերության ամենամեծ հատվածը մշակող արդյունաբերությունն է: Այն նախորդ տարի մեր արդյունաբերության կառուցվածքում 67.2 տոկոս էր կազմում: Արտադրանքի ծավալը դրամային արտահայտությամբ մոտ 605.1 մլրդ դրամ էր: Այս տարվա ցուցանիշը պակասել է՝ մոտ 587.3 մլրդ դրամ: Հետևաբար նվազել է նաև մշակող արդյունաբերությյան տեսակարար կշիռն ընդհանուրից ծավալում՝ կազմելով 64.5 տոկոս: Կես տոկոսով կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ու բաշխման ոլորտը: Արտադրանքի ծավալը նախորդ տարվա առաջին կիսամյակի 126 մլրդ դրամի փոխարեն այս տարի 123.4 մլրդ դրամ է: Այս ոլորտի տեսակարար կշիռն ընդհանուր արդյունաբերության մեջ 13.7 տոկոս էր: Իսկ այս տարի՝ 14.1: Ջրամատակարարման, թափոնների կառավարման ու վերամշակման ոլորտի արտադրանքի ծավալը նախորդ տարվա 12.8 մլրդ դրամի փոխարեն այս տարի մոտ 10 մլրդ դրամ է: Ուստի տեսակարար կշիռն ընդհանուր արդյունաբերության մեջ 1.4 տոկոսից նվազել է՝ դառնալով 1.1 տոկոս: Ակնհայտ է դառնում, որ արդյունաբերության 1.5 տոկոսանոց աճը ձևավորվել է հանքահումքային արդյունաբերության և բացահանքերի շահագործման հաշվին: Այստեղ իսկապես աննախադեպ աճ է՝ 24.3 տոկոս նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Գծապատկերը նկատելի ի ցույց է դնում, թե մենք տարեց տարի ինչ ջանասիրությամբ ենք «զարգացնում» հանքարդյունաբերության ոլորտը: Նախորդ տարիների 7-9 տոկոսի փոխարեն այս տարվա ցուցանիշը 24.3 է:

Արդյունքում կարելի է արձանագրել, որ արդյունաբերության կառուցվածքում 2019թ․ հանքահումքային արդյունաբերությունն ու բացահանքերի շահագործման ոլորտը 17.7 տոկոս տեսակարար կշիռ ուներ: Այս տարի այն դարձել է 20.3 տոկոս:

Հիմա կոնկրետ նշենք, թե ինչի հաշվին: Այս տարի պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 16.6 տոկոսով: Ցինկի խտանյութի արտադրության աճն ավելի «կատաղի» է՝ 28.2 տոկոս: Իսկ մոլիբդենի խտանյութի աճի թվի համար ածական կարելի է գտնել միայն ոսկեղենիկ գրաբարում: Համաձայնեք, որ 80 տոկոսանոց աճը բացի «զգլխիչ»-ից, այլ ածականով չես բնութագրի: Միայն պաշտոնական թվեր՝ 2015թ․ մեր երկրից մոլիբդենի խտանյութի արտահանման ծավալը կազմել է մոտ 5.7 մլն դոլար: 2016-ին՝ մոտ 9.4 մլն դոլար, 2017-ին՝ մոտ 8.7 մլն դոլար, 2018-ին մոտ 7.7 մլն դոլար: Անցած տարի թռիչքաձև աճ է արձանագրվել՝ արտահանվել է մոտ 18 մլն դոլարի մոլիբդենի խտանյութ (բոլոր թվերը տարեկան ցուցանիշներ են և կլորացված են ոչ թե թվաբանական կանոնի համաձայն, այլ՝ մեծացվել են: Մեծացվել են, որ այս տարվա կիսամյակի տվյալի համեմատությունն ավելի «նուրբ» կամ «նրբագեղ» լինի): Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 44 մլն 953 հազար 520 դոլար արժեքի մոլիբդենի խտանյութի:

Անցած տարվա արդյունահանած և արտադրված մոլիբդենի խտանյութին գումարել ենք այս տարվա առաջին կիսամյակի 80 տոկոսանոց աճը, որ նման արդյունք ունենանք: Ահա այսպիսին է մեր արդյունաբերության առաջին կիսամյակը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Գծապատկեր. Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի արտադրանքի աճը նախորդ տարվա համեմատ (հունվար-հունիս), %

Արա Գալոյան տնտեսություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին