f

Անկախ

Սփյուռքի գործերի հանձնակատարը ողջունում է ոչ հայերի ներգաղթը Հայաստան


Անցյալ շաբաթ, հայերի շրջանում առկա բոլոր այլ բանավեճերին, մի նոր վեճ ավելացրեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Շաբաթավերջին Սինանյանի Լիբանան այցից մի քանի օր առաջ, երբ ուղեկցելու էր Հայաստանից մարդասիրական օգնության ինքնաթիռը, նա ելույթ ունեցավ հեռակոնֆերանսում մի խումբ հայ պաշտոնյաների և այլոց հետ և հանդես եկավ անսպասելի հայտարարություններով: Ահա հատվածներ Սինանյանի հայտարարությունից.

 «․․․Մենք պետք է այնպիսի իրականություն ստեղծենք Հայաստանում, որպեսզի ոչ հեռավոր ապագայում կարողանանք մտածել ոչ միայն հայերի հայրենադարձության մասին, այլ նաև Հայաստանը դարձնելու հայրենիք մեզ նման ազգերի համար։ Խոսքը քրիստոնյա արաբների, ասորիների և այն ազգությունների մասին է, որոնք Հայաստանի ազգային անվտանգության համար վտանգ չեն ներկայացնում և կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում։ Նման խելացի, մտածված և քաղաքակիրթ ձևով կարող ենք փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում։ Դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա հաջողություն կլինի: Պատկերացրեք, որ մենք կարող ենք Հայաստանը դարձնել մի երկիր, որը գրավիչ է նաև ոչ հայերի համար․․․»։

Սինանյանի վերոհիշյալ հայտարարությունը մեծ վիճաբանության առիթ դարձավ համայն հայության շրջանում։ Ֆեյսբուքի էջերում հայերի մեկնաբանությունների ճնշող մեծամասնությունը խիստ քննադատական էր՝ այս հարցը, մյուս բազմաթիվ հարցերի նման, վերածելով քաղաքական բանավեճի։

Ես դիտել եմ նաև «Սիվիլնեթ» կայքին Սինանյանի տված հարցազրույցը՝ Լիբանան կատարած այցից առաջ։ Իր հարցազրույցում Սինանյանը կրկին խոսեց  քրիստոնյա արաբների, ասորիների և այլ ազգությունների Հայաստան ներգաղթի մասին։ Սակայն, այս անգամ, Սինանյանը հայտարարեց, որ այդ գաղափարը ծագել է Լիբանանում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության (ՀՅԴ) պաշտոնական օրգան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի մոտ։ Սինանյանը այն տպավորությունը թողեց, որ ՀՅԴ-ն սատարել է այս գաղափարին՝ երկու անգամ կրկնելով, որ Գանտահարյանը ՀՅԴ-ի անդամ է: Փաստացի, ՀՅԴ առաջնորդները հրապարակայնորեն հայտարարեցին, որ գերադասում են՝ լիբանանահայերը չհեռանան այդ երկրի կայացած համայնքից: Բնականաբար, ոչ ոք չի կարող կաշկանդել որևէ լիբանանահայի ներգաղթը Հայաստան, ինչը շատ ավելի նախընտրելի է, քան արտագաղթը օտար երկրներ։ Գանտահարյանի խոսքերը ինչ-որ տեղ սխալ մեկնաբանվեցին Սինանյանի կողմից։ Տեսանյութում, Գանտահարյանը խոսում էր հայկական արմատներ ունեցող լիբանանցիների, այլ ոչ թե  քրիստոնյա արաբների և ասորիների Հայաստան ներգաղթի մասին։ Սինանյանը նաև հայտարարեց, որ ֆեյսբուքում իրեն քննադատողները դաշնակցականներն են և «ֆեյքերի բանակը»։ Թեև կարող են լինել մի քանի ֆեյքեր, սակայն պարզ է, որ քննադատողների ճնշող մեծամասնությունը հայեր են, որոնք չեն ցանկանում, որ ոչ հայերը ներգաղթեն Հայաստան:

Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի քանի կարևոր հարցեր, որոնք անհրաժեշտ է բարձրացայնել.

Նախևառաջ, ոչ հայերի ներգաղթը Հայաստան հայերի մեծամասնության համար շատ զգայուն հարց է՝ ազգային լուրջ հետևանքներով, որը շատ ավելին է, քան Սինանյանի հեղինակությունն ու պարտականությունները: 1915 թվականի ցեղասպանության ժամանակ 15 միլիոն հայերի ոչնչացումը համայն հայությանը ստիպում է լրացուցիչ պաշտպանություն ապահովել իրենց ժողովրդի մնացորդների և փոքր հայրենիքի համար։

Ավելին, մինչ Սինանյանը պատասխանատու է Հայաստանի կառավարության՝ սփյուռքահայերի հայրենադարձության քաղաքականությունն իրականացնելու համար, ոչ հայերի Հայաստան ներգաղթը որևէ կապ չունի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:

Ոչ հայերի ներգաղթը կառավարության քաղաքականության հարց է: Անկախության օրվանից ի վեր այնտեղ բնակվել են փոքր թվով ոչ հայեր, որոնք հաստատվել են Հայաստանում ՝ որպես գործարարներ կամ Հայաստանի քաղաքացիների ընտանիքի անդամներ: Եղել են նաև փախստականներ, որոնք ապաստան են հայցել Հայաստանում: Համենայն դեպս, կասկածելի է, որ մեծ թվով ոչ հայեր հետաքրքրված լինեն մոտ ապագայում մշտապես տեղափոխվել Հայաստան:

Հստակեցնենք, որ մենք չենք խոսում Հայաստանում ապրող ազգային ​​տարբեր փոքրամասնությունների մասին, ինչպիսիք են եզդիները, ասորիները, հույները և ռուսները: Այս փոքրամասնությունները դարեր շարունակ բնակվել են Հայաստանում: Որևէ հարց չկա Հայաստանում նրանց մշտական ​​բնակության մասին:

Հայաստանի ժողովրդագրությունը փոխելու և նրա բնակչությունն ավելացնելու առումով, առաջին բանը, որ պետք է անի Հայաստանի կառավարությունը`այնպիսի քաղաքականության մշակումն է, որը կկանխի Հայաստանի բնիկ բնակչության կողմից հայրենիքի լքումը: Սա կնշանակի աշխատատեղերի ստեղծում և բնակարաններով ապահովում։ Դրանից հետո ՀՀ կառավարությունը պետք է փորձի գրավել սփյուռքահայերին, մասնավորապես մերձավոր արտասահմանում գտնվողներին, ինչպես Ռուսաստան վերջերս արտագաղթածներին, վերադառնալ Հայաստան: Դա անելու համար Հայաստանին անհրաժեշտ է հեշտացնել նրանց տեղափոխումը Հայաստան՝ ունենալով նրանց վերաբնակեցման պարզ ընթացակարգ և ապահովելով նրանց բնակարանով ու աշխատանքով: Հակառակ դեպքում, ռուսաստանցի հայերը կամ չեն վերադառնա Հայաստան, կամ կարճ ժամանակով մնալուց հետո, կհեռանան։ Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հետ, որոնք փախել էին Սիրիայի քաղաքացիական պատերազմից: Նրանցից շատերը մեկնեցին Արևմտյան Եվրոպա, Կանադա կամ Միացյալ Նահանգներ՝ Հայաստանում աշխատատեղերի և տների բացակայության պատճառով:

Սինանյանի գրասենյակի համար այժմ գերակա խնդիր է սփյուռքահայերի գրավումը Հայաստան տեղափոխվելու համար: Եթե հրաշքով, մեծ թվով սփյուռքահայեր վերաբնակեցվեն Հայաստանում, ապա միայն այդ դեպքում Հայաստանի կառավարությունը կարող է բարձրացնել մեծ թվով այլ ազգությունների ներգաղթը թույլ տալու հարցը: Ազգային լայն համաձայնություն է անհրաժեշտ՝ մեծ թվով ոչ հայերի Հայաստան տեղափոխելու թույլտվության համար։ Սա չի կարող լինել մեկ մարդու կամ խմբի որոշում:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան Զարեհ Սինանյան Լիբանան ներգաղթ խմբագրի ընտրանի

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին