f

Անկախ

Ո՞րն է լավ՝ ամբողջ բնակչությունը հավասար անվճար առողջապահություն ունենա՞, թե՞ հարուստը բուժվի, աղքատը մեռնի


Հայկական բռնապետություն, բելառուսական բռնապետություն. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

Բռնապետություն էլ կա, բռնապետություն էլ, տարբերություններ չկա՞ն։ Բելառուսն էլ է բռնապետություն Հայաստանն էլ։

30 տարում Հայաստանում 4 ղեկավար է փոխվել, երկու հեղափոխություն, որոնք միայն բռնությունն են կատարելագործում՝ վերջին հեղափոխության «ձեռքբեռրումն» էր ասֆալտին փռելը, դատավոր հալածելը, ու դատավորի աղջիկներին ԱԱԾ֊ով վախացնելը, իսկ աղքատը ավելի աղքատացավ հերիք չի, աղքատանալու, հիվանդանալու ու մեռնելու մեղքն էլ իրենց վրա գցվեց(աղաքտությունը ձեր ուղեղներում է, ժողովորւդն է մեղավոր որ համաճարկը տարածվում է)։

Բելառուսը 2 նախագահ է ունեցել, երկրորդը ուժեղ բռնապետություն է հաստատել, բայց Հայաստանի հետ ընդհանրությունը միայն բռնապետության մեջ է, մյուս հարցերում տարբերությունը մեծ է։

Անկախությունից ի վեր՝ Հայաստանում սեփականաշնորհեցին֊թալանեցին ամբողջ պետական ունեցվածքը, արդյունքում մի հինգ տոկոսը միլիոններ դզեց, զանգվածներն աղքատացան, առողջապահություն ու կրթություն դարձան վճարովի, էն աստիճան, որ հիվանդ, մահամերձ մարդը փող չունի դեղ առնի, լիքը ընտնիքներ տանիք չունեն, Գյումրիում տնակները չեն վերանում, քանի որ բազմանդամ ընտնիքները տեղ չունեն ապրելու, կիսվում, փողոցի խարխուլ տնակի ծածկի տակ են մտնում։

Իսկ Բելառուսում Լուկաշենկոն կանգնացրեց սեփակնաշնորհումը, պահպանելով աշխատեցրեց պետական խոշոր ձեռնարկությունները զուգահեռ թույլ տալով փոքր և միջին բիզնեսը զարգանան, արդյունքում Բելառուսում շատ հարուսնտեր չկան, բայց նաև աղքատությունը շատ ցածր է, անվճար առողջապահություն ու կրթություն կա։ Ո՞րն է լավ՝ ամբողջ բնակչությունը հավասար անվճար առողջապահություն ունենա՞, թե՞ հարուստը բուժվի, աղքատը մեռնի։ Խնդրեմ, գաղափարական հարց, որ Հայաստանում չի դրվում։

Այս վիճակը Լուկաշենկոն պահում է միայն բռնապետական քայլերի շնորհիվ, կա՞ր ուրիշ ճանապարհ պահելու համեմատական հավասարությունը, եթե էն էր ճանապարհը ինչ եղավ 2018֊ին Հայաստանում, ուրեմն հաստատ չկար։ Բայց այդ բելառուսական բռնապետությունը չի տարածվում ստեղծագործ մտքի վրա, էն աստիճան որ իրենց տափակ լրագրողը նոբելյան մցրանակ ստացավ։

Բելառուսում իրավապաշտպանի գործն էլ է շատ լավ։ Լուկաշենկոն, ճիշտ է, արգելել է երկրում արտասհմանյան ֆոնդերի գործունեությունը, բայց դրանով միայն օգուտ տվել իրավապաշտպաններին, քանի որ աչք է փակում որ իրվապաշտպանը քեշ փող է ստանում, ու իրավապաշտպանները գնում Շվեդիայից, Լեհաստանից ճամպրուկներով գրանտը բերում են, կամ էլ դրսից գալիս, քյաշ բաժանում են։ Եթե ոստկանությունում էլ թեթև ծանոթություն լինի, խնդրեն մի փոքր իրեն նեղեն, գրանտի թվերը լավ կբարձրանան։

Ու հրաշալի վիճակ՝ համ հարկ չեն տալիս, ոչ մի տեղ չի երևում որ փող են շինում, ոչ ոք չի ասում գրանտակեր, ծախված, համ էլ հանրության աչքին անձնվեր հեղափոխականի անուն են հանում, ու Բելառուսի Սաքունցը համարյա Պավել Կարչագինի տեղ անցնում է։

Տարիներ առաջ ընկերս Բելառուսում խանութ էր աշխատեցրել, հետ եկել ասում էր՝ Վահան ջան, պոլիտկայի մեջ մի խառնվի, այ սենց կապրես(մատը դնչի վրա տանելով), աղջիկներն էլ ինչ սիրուն, չես պատկերացնի սիրուն սիրուն։

Եվ հենց սիրուն աղջիկն էլ կարծես էս պահին փրկեց Բելառուսը, դրսի ուժերը խաղադրույքը դրեցին նախագահի թեկնածու տնային տնտեսուհի Սվետլանա Տիխանովսկայայի վրա, բայց վրպեցին, «դուխով» չէր, հենց մի զոհ եղավ, նա հրաժարվեց արյան գնով հասարակարգը փոխելու ծրագրից, հեռացավ երկրից հայտարարելով՝ որ ինքը մնացել է այն թույլ կինը և չի գնա այնպիսի քայլերի, որոնք մարդկանց կյանքեր կխլեն։

Տեսնենք, դեռ կարող է Բելառուսը ունենա իր «դուխով» բանասերին կամ լրագրողին, որ ամեն գնով իշխանությունը կառնեն, 30 տարի հոգատարությամբ պահված գործարանները մեջմեջ կանեն, ռուս ու բելառուս իրար դեմ կհանեն, բելառուսներին կհամոզեն որ դուք ոչ միայն ռուս չեք, այլ հակառակը, ռուսը ձեր թշնամին է, արյուն կթափեն, բայց հո երկիրը ՆԱՏՕ կմցնեն։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Բելառուս Հայաստան սեփականաշնորհում Նիկոլ Փաշինյան Ալեքսանդր Լուկաշենկո խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա երեխա է զոհվե
Մենք պայքարում ենք մեր համար, բայց նաեւ պայքարում ենք քո համար: Քանի որ եթե մենք ջնջված ենք այս մոլորակից, դու հաջորդն ես լինելու ։
Հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի՝ ժամը 21:00-ի դրությամբ. ՊՆ-ից նոր տվյալներ
Հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներին, որոնց արգելում էին հատել հայ-վրացական սահմանը, թույլատրել են
Թշնամական օդուժի հերթական կորուստը
Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից
Առավել ագրեսիվ նյութեր են տարածվում «ՏիկՏոկ» սոցիալական ցանցով
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 26 զինծառայողները
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար
Օմարից մինչև Արաքս շարունակվել են մարտական գործողությունները, սա կենաց-մահու կռիվ է, այսօր մեզ համար ամենակարևորն անվտանգությունն է. Արցախի նախագահ (տեսանյութ)
Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե․ Գևորգ Դերձյան
Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ
Ադրբեջանի կողմից արձակված հրթիռները ընկել են Իրանի տարածք
Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան
Արցախում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել
Թշնամու պլանի ողնաշարը ջարդված է, ինչպես և 2016 թ. ապրիլին
Էրդողանը կոչ է արել Հայ ժողովրդին դուրս գալ Հայաստանի իշխանությունների դեմ և պայքարել իր ապագայի համար
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի փակ ձևաչափով՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկելու համար
Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան
Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարը և վերադառնալ բանակցային գործընթացին. ՀԱՊԿ
Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին. չի համապատասխանում իրականությանը
Այս պահին ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա,ոչնչացված է ավելի քան 370 զինվորական
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին
Ավելին
Ավելին