f

Անկախ

Մեր պետությունը զավթած գործակալական ցանցը այս օրերին Բելոռուսի նախագահան ընտրությունների հետ կապված ողբ է կապել


Բելոռուսի նախագահի ընտրությունները վերջնականապես ակնհայտ դարձրեցին Հայաստանում արտասահմանյան գործակալական ցանցի անբարոյականությունը

Այն, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ու նրա գրանտակեր սատելիտների Հայաստանն օկուպացված է, ոչ մեկի համար վաղուց գաղտնիք չէ: Նաև գաղտնիք չէ, որ սրանք չեն թաքցնում իրենց պատվիրատուների ծրագիրը, այն է՝ ինչ-որ ձևաչափով Արցախը հանձնել Ադրբեջանին, երկրի դռները բացել թուրքական կապիտալի առաջ ու Հայաստանից (ինչը նշանակում է տարածաշրջանից) հանել ռուսական ռազմաքաղաքան ներկայացվածությունը: Եվ այս ամենը հանուն տրանսատլանտյան հայտնի ուժերի շահերի: Հենց դրանով է պայմանավորված, որ այդ ուժերի դեսպանատներն աչք են փակում Նիկոլի ռեժիմի բոլոր այլանդակությունների վրա, մինչդեռ մինչև 2018թ.-ի իշխանազավթումն իրենց բանաձևերով, հայտարարություններով ու լրատվամիջոցներով «օր ու արև չէին տալիս» Հայաստանի նախորդ բոլոր իշխանություններին՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով: Հիմա վիճակն այլ է. իշխանությունն իրենցն է, հո՞ իրենց մարիոնետային ռեժիմի մասին թթու խոսք չեն ասելու, հո՞ չեն իրերն իրենց անուններով կոչելու...

Մեր պետությունը զավթած գործակալական ցանցը այս օրերին Բելոռուսի նախագահան ընտրությունների հետ կապված ողբ է կապել: Լուկաշենկոյին դիկտատոր և ուզուրպատոր են անվանում, սեփական ժողովրդին ասֆալտին ծեփելու համար են մեղադրում: Իրենց պետք է, որ Բելոռուսում «մայդան» լինի, արյուն թափվի, որ Ռուսաստանի հարևանությամբ հերթական օկուպացված երկիրն ունենան: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանին են քարկոծում Լուկաշենկոյին շնորհավորելու համար՝ հաշվի չառնելով փաստը, որ Նիկոլն Ալիևի հետ քիրվայության զգալի մասը հենց Լուկաշենկոյի միջոցով է իրականացնում, և ընդհանրապես՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դեմ իրականացվող քայլերում Նիկոլի միակ դաշնակիցը հենց Լուկաշենկոն է: Գործակալական ցանցը դիկտատոր ու բռնարար է անվանում Լուկաշենկոյին այն դեպքում, երբ իրենց սրտի վարչապետը ոչնչով չի զիջում Լուկաշենկոյին՝ թե որպես դիկտատոր, թե որպես պոպուլիստ, և թե որպես ընտանիքապետություն կառուցող մեկը: Գործակալական ցանցը դիկտատոր և ուզարպատոր է անվանում Լուկաշենկոյին այն դեպքում, երբ երկու տարի է՝ իրենց տրանսատլանտյան տերերի պատվերով ողջունում է իրենց սրտի վարչապետի այլանդակությունները՝ սկսած դատարանները շրջափակելուց և ՍԴ-ն զավթելուց, վերջացրած քաղաքական որոշումներով քրեական հետապնդումներով ու բյուջեն լափելու և ապօրինի հարստանալու փաստերով: Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք:

Միհրան Հակոբյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Սորոսի հիմնադրամ Ալեքսանդր Լուկաշենկո Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա երեխա է զոհվե
Մենք պայքարում ենք մեր համար, բայց նաեւ պայքարում ենք քո համար: Քանի որ եթե մենք ջնջված ենք այս մոլորակից, դու հաջորդն ես լինելու ։
Հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի՝ ժամը 21:00-ի դրությամբ. ՊՆ-ից նոր տվյալներ
Հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներին, որոնց արգելում էին հատել հայ-վրացական սահմանը, թույլատրել են
Թշնամական օդուժի հերթական կորուստը
Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից
Առավել ագրեսիվ նյութեր են տարածվում «ՏիկՏոկ» սոցիալական ցանցով
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 26 զինծառայողները
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար
Օմարից մինչև Արաքս շարունակվել են մարտական գործողությունները, սա կենաց-մահու կռիվ է, այսօր մեզ համար ամենակարևորն անվտանգությունն է. Արցախի նախագահ (տեսանյութ)
Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե․ Գևորգ Դերձյան
Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ
Ադրբեջանի կողմից արձակված հրթիռները ընկել են Իրանի տարածք
Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան
Արցախում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել
Թշնամու պլանի ողնաշարը ջարդված է, ինչպես և 2016 թ. ապրիլին
Էրդողանը կոչ է արել Հայ ժողովրդին դուրս գալ Հայաստանի իշխանությունների դեմ և պայքարել իր ապագայի համար
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի փակ ձևաչափով՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկելու համար
Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան
Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարը և վերադառնալ բանակցային գործընթացին. ՀԱՊԿ
Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին. չի համապատասխանում իրականությանը
Այս պահին ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա,ոչնչացված է ավելի քան 370 զինվորական
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին
Ավելին
Ավելին