f

Անկախ

Կոռուպցիոն սխեմաներ՝ Գյումրու սոցիալական աջակցության ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին


Շիրակի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի վարչական տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի դեպքերի, դրաց առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կոռուպցիոն դրսեւորումները շարունակում են տեղ գտնել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության եւ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ոլորտներում: Դրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ հանցավոր ոտնձգությունները կատարվում են առավել խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված եւ նյութական ծանր պայմաններում գտնվող, ինչպես նաեւ տարբեր հիվանդություններով տառապող եւ սոցիալապես անապահով անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես, քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գյումրի քաղաքի շուրջ 4100 նպաստառու ընտանիքների սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 բաժնի 5 մասնագետներ, 2020թ. մարտ- հունիսաիսներին, յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված մի շարք նպաստառու ընտանիքներից պահանջել եւ յուրաքանչյուրից ստացել են 30.000-60.000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը հանձնել են բաժնի պետին:

 

Բացի այդ, սոցիալապես անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկելու համար նույն բաժնի աշխատակիցները քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարից մեկ ամսվա գումարը՝ 18.000 ՀՀ դրամը, որից 10.000 ՀՀ դրամը փոխանցել են բաժնի պետին, իսկ 8000 ՀՀ դրամը պահել են իրենց:

Ինքը՝ բաժնի պետը եւս 2020թ. մայիս-հունիս ամիսներին մի շարք դեպքերում նպաստառուներին նպաստի համակարգում ընդգրկելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով նրանցից ստացել է 10.000-30.000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Նշված ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու համար բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, իսկ թվով 5 աշխատակիցների՝ նույն հոդվածի 3-րդ մասի տարբեր կետերի հատկանիշներով: Բաժնի պետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նմանատիպ առերեւույթ հանցավոր դրսեւորումներ բացահայտվել են նաեւ Գյումրու սոցիալական աջակցության տարածքային թիվ 2 բաժնում, որի կապակցությամբ եւս քննվում է քրեական գործ եւ մեղադրանքներ են առաջադրվել նշված բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, եւ մեկ աշխատակցի՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով:

Մեկ այլ քրեական գործի քննության շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը փորձաքննություններ կատարելիս, նույն հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ժամանակ անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը որոշելու, հաշմանդամության պատճառական կապի, տեւողության ժամկետների սահմանման լիազորություններ իրականացնելու ընթացքում քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար փորձաքննության դիմած անձանցից 2019թ-ից մինչեւ 2020թ. մարտը ներառյալ պահանջել եւ ստացել է կաշառք գումարներ, որոնք աշխատանքային օրվա վերջում բաշխել է իր ու հանձնաժողովի անդամների միջեւ:

Հանձնաժողովի նախագահին եւ երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով: Հանձնաժողովի նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված ոլորտներում տեւական ժամանակ գործել է հստակ մշակված կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել գործակալության կազմում եւ բժշկասոցիալական հանձնաժողովում համապատասխան գործառույթներով օժտված հանրային ծառայողներ, նպաստառուներ, պաշտոնատար անձինք, հանձնաժողովի անդամներ եւ բժշկասոցիալական փորձաքննության շահառուներ:

Սակայն նույնիսկ նշված հանցավոր արարքները ներգրավված անձանց մեծ քանակի եւ ակներեւույթան պայմաններում կատարված լինելու պարագայում կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձինք տեւական ժամանակ հնարավորություն են ունեցել անարգել զբաղվել հանցավոր գործունեությամբ, իսկ այդ հանգամանքը դուրս է մնացել նախարարության ներքին վերահսկողական գործառույթներով օժտված իրավասու անձանց տեսադաշտից: Այս հանգամանքը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրելու, որ հիշյալ պաշտոնատար անձանց կողմից դրսեւորվել է անհետեւողականություն, ընդհուպ՝ անգործություն, ինչն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր եւ նպաստում հանցանքի կատարմանը:

Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Մարզի դատախազն առաջարկել է ձեռնարկել գործուն միջոցներ՝ նմանատիպ արատավոր եւ հանցածին երեւույթները բացառելու ուղղությամբ, պարզել նշված խախտումների պատճառները, քննարկել սոցիալական ծառայության տարածքային բաժինների, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված՝ իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած անձանց կարգապահական ներգործության եւ պատասխանատվության ենթարկելու հարցը:

Կարեն Գաբրիելյան Շիրակի մարզի դատախազություն Կոռուպցիա

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա երեխա է զոհվե
Մենք պայքարում ենք մեր համար, բայց նաեւ պայքարում ենք քո համար: Քանի որ եթե մենք ջնջված ենք այս մոլորակից, դու հաջորդն ես լինելու ։
Հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի՝ ժամը 21:00-ի դրությամբ. ՊՆ-ից նոր տվյալներ
Հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներին, որոնց արգելում էին հատել հայ-վրացական սահմանը, թույլատրել են
Թշնամական օդուժի հերթական կորուստը
Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից
Առավել ագրեսիվ նյութեր են տարածվում «ՏիկՏոկ» սոցիալական ցանցով
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 26 զինծառայողները
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար
Օմարից մինչև Արաքս շարունակվել են մարտական գործողությունները, սա կենաց-մահու կռիվ է, այսօր մեզ համար ամենակարևորն անվտանգությունն է. Արցախի նախագահ (տեսանյութ)
Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե․ Գևորգ Դերձյան
Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ
Ադրբեջանի կողմից արձակված հրթիռները ընկել են Իրանի տարածք
Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան
Արցախում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել
Թշնամու պլանի ողնաշարը ջարդված է, ինչպես և 2016 թ. ապրիլին
Էրդողանը կոչ է արել Հայ ժողովրդին դուրս գալ Հայաստանի իշխանությունների դեմ և պայքարել իր ապագայի համար
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի փակ ձևաչափով՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկելու համար
Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան
Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարը և վերադառնալ բանակցային գործընթացին. ՀԱՊԿ
Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին. չի համապատասխանում իրականությանը
Այս պահին ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա,ոչնչացված է ավելի քան 370 զինվորական
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին
Ավելին
Ավելին