f

Անկախ

Տուժողների ներկայացուցիչները շեղվել են իրավական գործընթացներից՝ վերածվելով նեղ անձնական շահերով առաջնորդվող խմբակի։


Մարտի 1-ի գործով այսօրվա նիստը հետձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ գնալու հետևանքով։ Դրանում, իհարկե աշխարհացունց ոչինչ չկա, եթե չլիներ մեղադրող և տուժող կողմի ներկայացուցիչների ոչ համարժեք արձագանքը։

Այս նորությունն առաջացրեց տուժող կողմի վրդովմունքը, որն առիթը բաց չթողեց պաշտպանությանը մեղադրել գործընթացը ձգձգելու մեջ: Արձակուրդի վերաբերյալ տեղեկատվությանը վերաբերմունքն այնքան ոչ ադեկվատ էր, որ տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նույնիսկ միջնորդեց ամբաստանյալների շահերը պաշտպանելու համար հասարակական պաշտպաններ ներգրավել։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ պարագայում հերթական անգամ կխախտվեր Արմեն Գևորգյանի իրավունքները, այնպես, ինչպես դա արվում է գույքի կալանքի խախտված իրավունքի վերականգնման չիրականացման և Հայաստանից բացակայելու իրավունքի սահմանափակման դեպքում։

Մի կողմ թողնենք նաև այն, որ դատական դեպարտամենտն իր կայքում չի նշել արձակուրդների ժամկետները, ինչի պատճառով փաստաբանները ստիպված են եղել արձակուրդ վերցնել իրենց հայեցողությամբ:

Այստեղ շատ ավելի կարևոր է երկակի մոտեցումը։ Մեղադրողները և տուժողների ներկայացուցիչները համառորեն լռում էին, երբ դատավոր Աննա Դանիբեկյանի` շուրջ երկու ամիս ձգձգվող արձակուրդների պարագայում դատական նիստերն անընդհատ ձգձգվում էին։ Հասկանալի է նաև պատճառը՝ այդ պրոցեսում պետք է քննվեր Ռ. Քոչարյանի կալանքի հարցը։ Փաստացի, տուժողների ներկայացուցիչները շեղվել են իրավական գործընթացներից՝ վերածվելով նեղ անձնական շահերով առաջնորդվող խմբակի։

 

Լավ կլիներ, որ տուժող կողմի ներկայացուցիչները, որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, նույն կերպ արձագանքեին քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդ գնալու վերաբերյալ։ Հետաքրքիր է, թե ինչու տուժողների ներկայացուցիչներին, որպես Հայաստանի իրավագիտակից քաղաքացիների, չի անհանգստացնում այն փաստը, որ կորոնավիրուսի ծանր օրերին երկիրը մնացել էր առանց քաղաքային իշխանության, ո՞ւր էր քաղաքապետը համաճարակի օրերին․ փախել և թաքնվել էր։ Իսկ Երևանը աշխարհի այն եզակի քաղաքներից էր, որը չէր ախտահանվում, ինչի հետևանքով էր նաև, որ նման ցավալի գին վճարեցինք քաղաքացիներս՝ ի դեմս կորոնավիրուսյան համավարակի տարածման և մահվան նման բարձր ցուցանիշների։ Կամ ինչպես կարող է քաղաքապետը գնալ արձակուրդ, երբ առջևում երկարատև դադարից հետո վերսկսվելու է ուսումնական գործընթացը, և պետք է պատշաճ նախապատրաստվել դասերին։ Այսպիսի «արձակուրդների» դեմ է պետք պայքարել, որպեսզի կրկին չհայտնվենք համավարակի ուժասպառ անող ճիրաններում։

Ասյա Օվանյան ՀՀ Փաստաբանների պալատի անդամ «Իմ Ձայնը» նախագիծ

Ասյա Օվանյան Փաստաբանների պալատ Մարտի 1 Իմ Ձայնը արձակուրդ

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին