ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով կառավարության անդամների հետ խորհրդացությունը, հայտնել Է Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Որքան ինձ հայտնի Է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել Է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել Է նախագահը:
Պուտինը հուսով Է, որ ժամանակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեմ շատ պատվաստանյութեր կհայտնվեն։