f

Անկախ

Մինսկի կենտրոնում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել


Բելառուսի  ուժայինները  ձայնային  նռնակներ  և ռետինե փամփուշտներ են կիրառել  Մինսկի կենտրոնում հավաքված  ցուցարարների  դեմ, իսկ  ամբողջ քաղաքում  ձերբակալությունները շարունակվում են։ Այդ մասին հայտնել է NEXTA  պարբերականի  Telegram-ի ալիքը։ Գրում է Gazeta.ru-ն։

Քաղաքի  տարբեր հատվածներից կենտրոնական փողոցներ են  շտապում  հազարավոր  ցուցարարներ: Պուշկինսկայա փողոցում ներկայումս  վարորդները դուրս են գալիս իրենց ավտոմեքենաներից և արգելափակում ճանապարհները: Հավաքվածները վանկարկում են հակակառավարական կարգախոսներ:

Իրենց  հերթին ոստիկանությունն ու ներքին զորքերը զանգվածային ձերբակալություններ են իրականացնում ամբողջ քաղաքում: Կալվարյսկայա փողոցում, բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև ուղիղ բախումները շարունակվել են որոշ ժամանակ:   Ցուցարարներին  ցրելու  նպատակով  անվտանգության ուժերը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ   են կիրառել։

Ցուցարարների ճշգրիտ թիվը հաստատել հնարավոր չէ. Ցուցարարները   դեպի կենտրոնական փողոցներ  շարժվում են  փոքր խմբերով:   Իսկ ուժայինները  հիմնականում կենտրոնացած  են  Կառավարության տան տարածքում: Նրանք հատուկ տեխնիկայով փակել  են  մուտքերը։

Նախագահական ընտրությունները Բելառուսում անցկացվել են  օգոստոսի 9-ին: Հանրապետության մի շարք քաղաքներում ընտրատեղամասերի փակվելուց հետո չարտոնված բողոքի ցույցեր  են սկսվել ընդդեմ ընտրակեղծիքների։

Աշխարհում Բելառուս Բողոքի ցույցեր բախումներ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին