ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել ամերիկացի 11 պաշտոնյաների դեմ: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ նման կերպ ՉԺՀ-ն արձագանքել Չինաստանի և Հոնկոնգի պաշտոնյաների դեմ ձեռնարկված ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կիրառած գործողություններին:
«Այդ պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում այսօր և կիրառվում են 11 մարդկանց դեմ», - հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վանգ Չժաո Լիցզյանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Չինաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ ՝ «Հոնկոնգի ինքնավարությունը խաթարելու և մարդու իրավունքները խախտելու համար»: Վաշինգթոնը Չինաստանին մեղադրում է Հոնկոնգի պաշտպանության նախագծի համար՝ հայտարարելով, որ այն մշակվել է Չինաստանի խորհրդարանի կողմից, նպատակ ունենալով վերացնել տարածաշրջանի ինքնավարությունը:
Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել 11 ամերիկացիների դեմ
Կարդացեք նաև
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
- Հայ վիրաբույժը ղեկավարել է երկու ձեռքի եւ ուսի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը