Զանգվածային բողոքների ֆոնին Լիբանանի կառավարությունն ամբողջական կազմով հրաժարական կտա։ Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Առողջապահության նախարարության ղեկավարի խոսքերով՝ Լիբանանի վարչապետը շուտով կհայտարարի կառավարության ամբողջական կազմի հրաժարականի մասին:
Ավելի վաղ Բեյրութում հազարավոր մարդիկ հակակառավարական ցույցեր անցկացնելու նպատակով դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով կառավարության հրաժարականը և բարեփոխումների իրականացում։
Հանրահավաքը վերածվել էր անկարգությունների: Ցուցարարները գրավել են չորս նախարարությունների շենքեր և բանկային ասոցիացիան: Բախումների հետևանքով ավելի քան 700 մարդ էր վիրավորվել: