f

Անկախ

Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ


Նախնական վարկածով` անարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ Կուլիկամ գյուղում մի երիտասարդի են սպանել:

Ախալքալաքի փողոցներում այսօր կրակոցներ են հնչել ու անկարգություններ սկսվել: jnews կայքը հայտնում է, որ մոտավորապես 19:00-ին քաղաքի Խաս բախչա զբոսայգու մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ու ծեծկռտուքի հետևանքով կան զոհեր ու տուժածներ:

Կայքի փոխանցմամբ` մի խումբ երիտասարդներ կոտրել են զբոսայգու հարևանությամբ գտնվող հյուրանոցի պատուհաններն ու դռները: Քիչ անց հյուրանոցում հրդեհ է բռնկվել:

Անկարգությունները սկիզբ են առել Ախալքալաքի Մյասնիկյան փողոցից, որտեղ հավաքվածներն այրել են հյուրանոցի սեփականատիրոջ տունը:

Նախնական վարկածով` անարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ Կուլիկամ գյուղում մի երիտասարդի են սպանել:

jnews կայքի լրագրող Քրիստինա Մարաբյանը Facebook-ի իր էջում Ախալքալաքի փողոցներում տեղի ունեցող իրադարձություններից տեսանյութ է հրապարակել, որտեղ փողոցում լսվող աղմուկի ու աղաղակների մեջ լսվում են նաև հայերեն արտահայտություններ:

Բայց թե ինչ կապ ունեն հայերն այս իրադարձությունների հետ, զոհերի ու տուժածների մեջ կան արդյոք հայազգի քաղաքացիներ, Վրաստանի իշխանություններն այս պահին չեն հայտնում:

Վերջին տվյալներով` Ախալքալաքում այսօրվա ընթացքում 4 տուն է հրդեհվել: Դրանցից վերջինը՝ Մայիսի 1-ի փողոցում: Իրավիճակը քաղաքում շարունակում է լարված մնալ:

Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108–րդ (կանխամտածված սպանություն) և 236–րդ (ապօրինի հրազեն ձեռք բերելը, պահելը) հոդվածներով:

 

Ախալքալաք Անկարգություններ Տեսանյութ

Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ։
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ․Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին