f

Անկախ

Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան


«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ներգաղթի վերաբերյալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար. Զարեհ Սինանյանի երեկվա հայտարարությանը, որում վերջինս ասել է, որ պետք է ստեղծենք մի իրականություն, որ ապագայում Հայաստանը դարձնենք հայրենիք հայերի նման ազգերի համար, մասնավորապես՝ արաբների, ասորիների և այն ազգերի համար, որոնք վտանգ չեն ներկայացնում մեր ազգային անվտանգությանը:

Գրառման մեջ ասվում է.

«Սփյուռքի ԱՄՆ քաղաքացի հանդիսացող հանձնակատարի Հայաստանը արաբներով և ասորիներով բնակեցնելու մասին հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց։

Տարակուսանքը մեծ էր, ի՞նչ է կատարվում, ինչու՞ մեծ հայրենադարձության ծրագրեր կազմող ԱՄՆ քաղաքացին հանկարծ որոշեց, որ Հայաստանը պետք է հայրենիք դառնա արաբների ու ասորիների համար։

Այս խիստ վտանգավոր հայտարարության բացատրությունը շատ պարզ է. Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են, սա եզակի դեպք է ամբողջ աշխարհում և Հայաստանը երևի միակ պետությունն է, որտեղ զանգվածային միգրացիոն հոսքեր չեն արձանագրվել վերջին 30 տարվա ընթացքում, ինչը մեծ խնդիր է գլոբալիստների համար և խիստ անհանգստություն է պատճառում ինչպես վերջացած գլոբալիստ հեղափոխականներին, այնպես էլ նրանց տերերին ու պատվիրատուներին։

Հայաստանը պետք է ունենա զանգվածային ներգաղթ և ցանկալի է, որ այդ ներգաղթը լինի ասիական երկրներից, ավելի ճիշտ այդ երկրների մահմեդական համայնքներից, որոնց մշտական բնակությունը Հայաստանում ստեղծելու է բարենպաստ միջավայր՝ միջէթնիկ և միջկրոնական հակասություններ գեներացնելու ու ներքին կոնֆլիկտոգեն իրավիճակներ ստեղծելու միջոցով արտաքին կառավարման և ներգործության արդյունավետ համակարգ կառուցելու համար։

Եթե հիշում եք, գունավոր հեղափոխությունից հետո Երևանի փողոցներում հայտնվեցին տարօրինակ արտաքինով և անհասկանալի լեզվով խոսող մարդկանց խմբեր, որոնց թիվը հասնում է 50 հազարի։ Շատերս զարմացել էին, թե ո՞րտեղից նրանք հայտնվեցին, ինչպես կարողացան այդքան կարճ ժամանակում այդպես կազմակերպված ձևով գալ Հայաստան։ Մենք նրանց պայմանական անվանում էինք «հնդիկներ», սակայն նրանք Հնդկաստանից չէին, այլ եկել էին տարբեր մահմեդական երկրներից, ներառյալ Հայաստանը մինչ այժմ չճանաչած Պակիստանից, որն այսօր Թուրքիայի ամենասերտ դաշնակիցն է։

Կառավարելի ներգաղթը տալիս է զարգացման լայն հնարավորություններ, սակայն դա հնարավոր է իրականացնել միայն արդյունավետ աշխատող անվտանգության ծառայությունների, խորությամբ մշակված ռազմավարության և պատասխանատու իշխանության պարագայում։

Մյուս բոլոր դեպքերում քաոսային բնույթ կրող ներգաղթը հանդիսանում է ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք և մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից ահաբեկչական ու դիվերսիոն գործողություններով։

Իսկ Սփյուռքի հանձնակատարը և նրան սպասարկող ու օժանդակող օտարերկրյա գործակալական ցանցը իրենց առաքելության ավարտին մեկ ուղղության ավիատոմսով կլքեն Հայաստանը դեպի իրենց իրական հայրենիք, կամ քաղաքական ապաստան կստանան կոնկրետ պետություններում՝ մեզ թողելով իրենց ստեղծած մղձավանջից դուրս գալու ամբողջ ծանրությունն ու հետևանքների ծանր բեռը»։

քաղաքական ներգաղթ Արթուր Ղազինյան Զարեհ Սինանյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին