Մեկ տարի առաջ՝ օգոստոսի 30-ին, հարսանեկան խնջույքի ժամանակ Գյումրու «Դվին» ռեստորանում մոտ չորս տասնյակ մարդ սննդային թունավորման ախտանշաններով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեպքից հետո հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, 3 անձի մեղադրանք է առաջադրվել: Դատախազությունից հետեղկացնում են՝քրեական գործը ուղարկվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու նպատակով:
Մասնագիտական ստուգման արդյունքում արձանագրվել էին մի շարք խախտումներ, որոնց պատճառների և պայմանների վերացման նպատակով Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնոդրագիր էր հասցեագրել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին:
«Դրանով առաջարկվել էր նմանատիպ դեպքերը կանխարգելելու, ինչպես նաև մեղավոր անձանց արարքներին լիարժեք և որոշակիության սկզբունքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու համար գործուն միջոցներ ձեռնարկել ոլորտին առնչվող իրավական կարգավորումներում անհրաժեշտ փոփոխությունները նախաձեռնելու և իրականացնելու ուղղությամբ, համապատասխան հիմքերի դեպքում քննարկել հնարավոր թերացումներ թույլ տրված աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու նպատակահարմարության հարցը»։
Դատախազությունը ստացել է այս գրության պատասխանը, որում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացրել են, որ միջնորդագրով բարձրացված հարցերը դարձվել են քննարկման առարկա: Մասնավորապես, նշվել է, որ Տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պաշտոնատար անձանց մեծ մասի՝ ներառյալ պետի գործունեությունը այլ քրեական գործի շրջանակներում ժամանակավոր կասեցված են:
Այս գործով դատական նիստ է նշանակված օգոստոսի 18-ին՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ: Ըստ քրեական գործի Մարգարիտ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հովիկ-Սարգիս» ՍՊ ընկերության տնօրեն Սարգիս Սարգսյանի հետ 2018 թվականի օգոստոսի 07-ին կնքված պայմանագրի աշխատելով Գյումրի քաղաքի Շիրակացի 16/1 հասցեում գործող «Դվին» ռեստորանային համալիրում որպես խոհարար, 2019 թվականի օգոստոսի 30-ին «Դվին» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան միջոցառման և դրան նախորդած նախապատրաստական գործառույթների ընթացքում չի պահպանել հիգենիայի կանոնները և չի հետևել պատրաստվող սննդամթերքի որակին, որի մենեջեր՝ Հայկարամ Դանիելյանի և խոհարար՝ Կարեն Հովհաննիսյանի կողմից իրենց գործառույնթերի ոչ պատշաճ կատարման կամ չկատարման արդյունքում 2019 թվականի օգոստոսի 30-ին «Դվին» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան միջոցառման ժամանակ մատուցվել է սպառողների՝ հարսանյաց հանդեսին մասնակցող անձանց կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ՝ ոսկեգույն ստաֆիլակոկ տեսակի հիվանդության հարուցիչ պարունակած «Մայրաքաղաքային», «Ցեզար», «Լեզվով» և «Հավի կրծքամսով» աղցաններ, որի հետևանքով էլ այդ սնունդով սնված միջոցառման մասնակիցներից 47 մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառվել է թեթև վնաս: