f

Անկախ

Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան


Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին  համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում տեսակետ է հայտնել, որ ԼՂ խնդրի կարգավորման միակ ճանապարհը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղն անորոշ ժամանակով դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ։

Լեռնային Ղարաբաղն անորոշ ժամանակով ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը ոչ միայն չի կարող կարգավորել ԼՂ խնդիրը, այլև ավելի  կբարդացնի  իրավիճակը և հակամարտությունը սառեցնելու փոխարեն նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ։ Նման տեսակետ է NEWS.am–ի հետ զրույցում հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ։

«Նախ պետք է հաշվի առնենք, որ Հոգլանդն արդեն նախկին դեսպան է և արտահայտել է իր անձնական կարծիքը։ Նման կարծիքներ այս ընթացքում շատ են հնչել, սակայն կողմերը՝ առաջին հերթին Ադրբեջանը, դրան չի համաձայնի, քանի որ համարում է, որ Լեռնային Ղարաբաղն իր տարածքն է, և որի նկատմամբ իր սուվերենությունը ինչ–որ կարգավիճակով չի զիջի ՄԱԿ–ին, սակայն եթե անգամ համաձայնի, նման պարագայում լուրջ հարցեր կարող են առաջանալ։ Առաջին հերթին սահմանների հետ, միջանցքի կարգավիճակի և այլն։  Եթե հակամարտությունը սառեցվում է, և այդ հարցը դրվում է միջազգային պրոտեկտորատի տակ, ապա առաջ է գալու խաղաղապահների հարցը, ինչը խնդիր է Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի,  նաև  Ռուսաստանի համար։ Եթե Արցախում այլ երկրների զորքեր տեղակայվեն, կստացվի, որ Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Կովկասում։ Սա հարցերի չնչին մասն է, բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ, որոնց հետ պետք է համաձայնեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև խնդրով շահագրգիռ մյուս կողմերը։ Նման զարագացումն ավելի կբարդացնի  իրավիճակը և հակամարտությունը սառեցնելու փոխարեն նոր պատերազմի պատճառ կարող է հանդիսանալ»,–ասաց նա։

Քաղաքագետի կարծիքով այն, որ Մինսկի խումբը չի կարող լուծել այդ հարցը, ակնհայտ է, քանի որ, ինչպես նշել է նախկին դեսպանը, հակամարտող կողմերի առաջնորդները դեռևս չեն եկել համաձայնության: Ըստ նրա՝ ակնհայտ է  նաև այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն այս տարածաշրջանում իրենց շահերն ունեն։

Հարցին, թե որ դեպքում Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման սցենարը կարող է իրականություն դառնալ և ինչ վտանգներ կարող է առաջացնել նման զարգացումը հայկական կողմի համար, քաղաքագետը պատասխանել է.

«Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը քիչ հավանական է։ Նման պարագայում կստացվի, որ մենք Արցախի անվտանգության հարցը զիջում ենք ինչ–որ միջազգային խաղաղապահ ուժերի, ինչը ենթադրում է, որ մեր զինված ուժերը պետք է դուրս գան այդ տարածքից, և պարզ չէ, թե խաղաղապահները որ երկրներից  կլինեն, պարզ չէ նաև, թե սահմանային բախումների դեպքում ինչպես կդրսևորեն իրենց այդ ուժերը, եթե դուրս գան անվտանգության գոտուց, նոր բախումներ կլինեն, թե ոչ։  Բազմաթիվ հարցեր կան, որոնք թույլ են տալիս արձանագրելու, որ նման սցենարը իրատեսական չէ» ,–շեշտել է քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափում դեռևս երկար ժամանակ կտրուկ փոփոխություններ չեն լինի։

«Այս հարցում պետք է լինի կամ հաղթող կողմ, կամ՝ պարտվող, այլ լուծում չկա, սրա մասին օբյեկտիվ կարծիք է հայտնել նաև դեսպան Հոգլանդը»,– եզրափակել է քաղաքագետը։

 

Արցախյան հիմնախնդիր Ռիչարդ Հոգլանդ Ստեփան Դանիելյան

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին