92-րդ «Օսկար» մրցանակաբաշխության հեռուստատեսային հեռարձակումը դիտումների նոր հակառեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով Nielsen-ի տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն:
Ընդհանուր առմամբ, ABC հեռուստաալիքով և սթրիմինգային ծառայություններով մրցանակաբաշխության հեռարձակումը 23,6 միլիոն մարդ է դիտել, ինչը 6 միլիոն հեռուստադիտողով ավելի քիչ է, քան նախորդ տարի:
Նախորդ հակառեկորդը պատկանում է «Օսկար-2018-ին», որը 26,5 միլիոն մարդ էր դիտել:
Հիշեցնենք, որ 92-րդ Օսկար մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում: Երեկոյի գլխավոր մրցանակին արժանացել է հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը: