f

Անկախ

Իրենք 70%-ը կպցրել են հենց այն բաների համար, որը ներկայացրել են որպես իրենց համոզմունք, իսկ հիմա հրաժարվում են. Ենոքյան


Իշխանական պատգամավոր Վահագն Թեւոսյանը ասում է․"Իմ անձնական վերաբերմունքը Ամուլսարի խնդրի շուրջ որոշակիորեն տարբերվում է այն վերաբերմունքից, որը ես՝ որպես պաշտոնատար անձ, պարտավոր եմ որդեգրել՝ իմ գործունեության ընթացքում։ Ես կարող եմ անձնական կարծիք ունենալ տարբեր երեւույթների մասին, բայց որպես պաշտոնատար անձ՝ պարտավոր եմ հետեւողական լինել, որպեսզի ցանկացած պրոցես ընթանա իրավական նորմերի շրջանակում՝ պարտադիր կերպով, որովհետեւ դա մշակույթ է, որը պարտավոր ենք փոխանցել":

Նման դիրքորոշումների ականատես ենք լինում նաեւ իշխանական այլ շրջանակներից, մասնավորապես համանման կարծիք էր արտահայտել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում։ Հարգելի պատգամավորին եւ մյուսներին տեղեկացնենք, որ նրա եւ նրա գործընկերների անձնական կարծիքները այն նախընտրական դրույթներն են, որի շնորհիվ իրենք «կպցրին» իրենց 70%-ը։ Այժմ նրանք ոչ թե կարող են ազատորեն արտահայտել այս կարծիքը, այլ պարտավոր են, ավելին՝ նրանք պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի այդ կարծիքը դառնա իրականություն։ Այս մասին են մարդկային համակեցության բոլոր օրենքները, նաեւ սա է վկայում երկրի Գլխավոր Օրենքը, որտեղ նշված է, որ «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Ընդամենը նրանից հարցնում են իր խղճի ու համոզմունքի ներկա վիճակի մասին, եւ ոչ թե որպես պաշտոնական անձ ինչ-ինչ բաների համար հետեւողական լինելու։

Իրենք 70%-ը կպցրել են հենց այն բաների համար, որը ներկայացրել են որպես իրենք խիղճ եւ համոզմունք, ոչ թե՝ որ պարգեւավճարներ թալանեն, պատահական մարդկանց ասֆալտին պառկեցնեն, իսկ ոչ պատահականների վրա քրեական գործեր թխեն։ Քշտած ձեռքերով բյուջե մտնելը, իրենց 70%-ը պահպանելու համար բռնաճնշումները, այն իրավունքներ են, որ իրենք իրենց վերագրել որպես պաշտոնատար անձ։ Իսկ իշխանական առաջնային պարտականությունը Ամուլսարի եւ այլ հարցերի վերաբերյալ իրենց համոզմունքներ արտահայտելն ու նախանձախնդրորեն հետապնդելն է։

Ի դեպ, ասվածը չի վերաբերվում Աննա Հակոբյանին, նա կաշկանդված չէ Սահմանադրությամբ, այլ միայն՝ մարդկային օրենքներով։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Իմ քայլը Ամուլսար խմբագրի ընտրանի

Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Ավելին
Ավելին