Աշխարհում համաճարակի ընթացքում գրեթե 19,5 միլիոն մարդկանց նոր տեսակի կորոնավիրուսի դեմ թեսթի պատասխանը դրական է եղել։ Այդ մասին վկայում են Worldometers- ի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Միևնույն ժամանակ, հիվանդությունից բուժվել է 12.460.828 հիվանդ: Մահացածների թիվն աճել է՝ հասնելով 720.517 քաղաքացիների:
Հիվանդության ակտիվ դեպքերի թիվը 6,232,325 է կազմում, որոնցից 65157 հիվանդ ծանր վիճակում է:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: