f

Անկախ

1994 թվականից ի վեր Ադրբեջանը հետեւողականորեն եւ բացահայտ կերպով պատրաստվում էր նոր ագրեսիայի. Արտակ Զաքարյան


Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ոտնահարման դիտավորյալ բնույթի մասին է փաստում նաեւ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղում «չկա խաղաղ բնակչություն», «կան միայն դաշտ եւ զինվորականներ», եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակային սպառնալիքները ձեռքի տակ եղած բոլոր «ծանր մարտական միջոցների» օգտագործմամբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին «ջախջախիչ հարվածներ» հասցնելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ադրբեջանի խոշոր ախորժակը եւ ակնհայտորեն ձախողված պլանները

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի եւ միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու եւ ռազմական ավիացիայի կիրառմամբ։

Ռազմական գործողությունների ինտենսիվությունն ու մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի ու մարտական տեխնիկայի քանակը, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները միանշանակ վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան ոչ թե լարվածության ինքնաբուխ սրում էր, այլ մանրակրկիտ ծրագրված ու նախապատրաստված ռազմական գործողություն։

1994թվականից ի վեր, Ադրբեջանը հետեւողականորեն եւ բացահայտ կերպով պատրաստվում էր նոր ագրեսիայի, ինչի մասին են վկայում հետեւյալ փաստերը.

Ադրբեջանի ռազմականացումը եւ ռազմական ծախսերի աճը

Այլատյացության եւ հայատյացության քարոզչություն

Ադրբեջանի հրաժարումը հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցներից

Ադրբեջանի կողմից լարվածության հետեւողական սրումը

Դիվանագիտության խաղաղարար նախաձեռնությունների մերժումը

Բանակցային գործընթացը վիժեցման Ադրբեջանի քաղաքականությունը

Ագրեսիայի առաջին օրը պաշտոնական Բաքուն նույնիսկ չէր թաքցնում, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը։ Մասնավորապես, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը 2016թ․ ապրիլի 2-ին «Говорит Москва» ռադիոկայանին եւ «Дождь» հեռուստաալիքին տրված հարցազրույցներում հայտարարել է, որ Ադրբեջանը չունի այլ միջոց, քան հակամարտության ռազմական եղանակով կարգավորումը։

Մի քանի ամիս անց՝ 2016թ. նոյեմբերի 12-ին, Ադրբեջանի նախագահը բացահայտ կերպով հայտարարեց որ 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքվի նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչնչացումն էր։ Նա, մասնավորապես հայտարարել է. «Մենք երբեք թույլ չենք տա մեր տարածքներում երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Ապրիլյան մարտերը եւս մեկ անգամ ապացուցեցին դա…» Դրանից առաջ նա նաեւ ասել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրեն ստիպում են հրապարակայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրագործվել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումներ:

Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ոտնահարման դիտավորյալ բնույթի մասին է փաստում նաեւ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղում «չկա խաղաղ բնակչություն», «կան միայն դաշտ եւ զինվորականներ», եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակային սպառնալիքները ձեռքի տակ եղած բոլոր «ծանր մարտական միջոցների» օգտագործմամբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին «ջախջախիչ հարվածներ» հասցնելու մասին։

Կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելով՝ Ադրբեջանը հարկադրված էր 2016թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։

2016թ․ մայիսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նրանք հաստատում են, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, եւ շեշտում հրադադարի մասին 1994 եւ 1995 թթ․ համաձայնագրերի պահպանման կարեւորությունը։ Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննությունների անցկացման մեխանիզմի ձեւավորումը, ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի առկա գրասենյակը, ինչպես նաեւ շարունակել անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։

2016 թ․ հուլիսի 20-ին ռուսական կողմը նախաձեռնել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւս մեկ հանդիպում Սանկտ-Պետերբուրգում, որի ընթացքում կողմերը վերահաստատել են 2016թ․ մայիսի 16-ի Վիեննայի գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»։

Արտակ Զաքարյան ՖԲ Գրառում

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին