Синьхуа լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի կեսերին Սուդանի հարավ արևելքում սկսված հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել և ավելի քան 150,000 բնակչի ստիպել լքել իրենց տները: Գրում է Gazeta.ru-ն։
«Իրավիճակը բարդ է, Ջոնգլեյ նահանգում մարդիկ փախչում են ջրհեղեղի հետևանքով տուժած տարածքներից դեպի նահանգի վարչական մայրաքաղաք Բոր», - պատմել է օգնության տրամադրման պետական հանձնաժողովի ղեկավար Գաբրիել Դենգ Այակը:
Նրա խոսքերով՝ մի շարք շրջաններում ջրի մակարդակը բարձրացել է 1,5 մ-ով:
Մարդիկ միջազգային հանրության շտապ օգնության կարիք ունեն, ասել է Գաբրիել Դենգ Այակը: