Կրեմլում հաստատել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել։ Գրում է Gazeta.ru-ն;
Կողմերը քննարկել են Բելառուսում Ռուսաստանի 33 քաղաքացիների կալանավորումը և վստահություն հայտնել, որ տվյալ իրավիճակի կարգավորումը տեղի կունենա «փոխըմբռնման ոգով», - նշվել է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պուտինը նշել է Ռուսաստանի հետաքրքրվածությունը Բելառուսում կայուն իրավիճակի պահպանման և առաջիկա նախագահական ընտրությունների հանգիստ անցկացման հարցում:
Ավելի վաղ բելառուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին: