РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը նախկինում հայտարարել էր, որ վարակվել է COVID-19- ով, կատակով առաջարկել է իր արյան պլազման ընդդիմադիրներին ներարկել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Սա ամենադյուրին ճանապարհն է նրանց դեպի պետություն, ինչպես նաև դեպի ինձ ուղղելու համար», - բացատրել է նա:
Նրա կարծիքով, ընդդիմադիրները չեն հրաժարվի, քանի որ վերակենդանացման բաժանմունքում գտնվելով «այլևս չես նայում, թե ինչ արյուն է, կարևորը պարզապես գոյատևելն է»:
«Այդպիսի կատակ է, կես կատակ է, կես ճշմարտություն», - հավելել է Լուկաշենկոն: