India Today պասրբերականի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Կոժիկոդե քաղաքում Air India ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որում մոտ 200 ուղևոր է գտնվել, վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և երկու մասի բաժանվել։ Գրում է Gazeta.ru-ն։
Նախնական տվյալներով՝ օդաչուները զոհվել են, բազմաթիվ ուղևորներ վիրավորվել են: Ինքնաթիռը չի այրվել, իսկ բոլոր ուղևորները տարհանվել են:
Նշվում է, որ ինքնաթիռը Դուբայից էր Կոժիկոդե էր ուղևորվել: Ինքնաթիռում եղել է 184 մարդ, այդ թվում տասը երեխա և անձնակազմի վեց անդամ:
Այս պահին զոհերի մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում: Վթարի պատճառը չի նշվում: