Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս/թ-ի օգոստոսի 8-ից երկու ամսով Սիլիկյան թաղամասից Նոր Սիլիկյան խճուղով դեպի Գևորգ Չաուշ գնացող տրանսպորտային միջոցները կանցնեն Հին Սիլիկյան խճուղով:
Նոր Սիլիկյան խճուղով դեպի Սիլիկյան թաղամաս ուղությունը կշարունակի աշխատել:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: