f

Անկախ

Փաշինյանը՝ տուգանքներ և խոստումներ, Գախարիան՝ սոցիալ-տնտեսական մեծ ծրագրեր


Շատերի հուշերում Նիկոլ Փաշինյանի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը կհիշվի վերջինիս տուգանքամոլությամբ, ինչպես նաև ժողովրդին, իսկ հետո էլ ընդդիմադիրներին կորոնավիրուսը տարածելու հիստերիկ մեղադրանքներով... Նիկոլի հակակորոնավիրուսային մի քանի ծրագրերը նաև կհիշվեն իրենց սարսափելի բարդ պահանջներով և միանվագ մինի աջակցություններով՝ թուլափայերով, որոնք շատ թույլ ազդեցություն ունեցան ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի կարգավորման վրա...

Մինչ Փաշինյանը զբաղված է հիմնականում հակակորոնավիրուսային շոուների կազմակերպումներով, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր անտրամաբանական հայտարարություններով խնդիրներ է ստեղծում մեր հարևան Վրաստանի հետ, վերջինիս իշխանությունները ոչ միայն արդյունավետ պայքար են մղում համավարակի դեմ, այլև լայն սոցիալ-տնտեսական ծրագրերով մեղմում են հասարակության ծանր վիճակը... Վրաստանի իշխանությունները 2020 թ-ի մարտից սկսած կոնկրետ և գործուն քայլեր են ձեռնարկում հասարակության սոցիալ-տնտեսական խնդիրները մեղմելու ուղղությամբ...

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօրվա կառավարության նիստին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին... Գործելու է այն նույն պայմանը, ինչ այս տարվա մարտից-մայիս ամիսներին էր. կփոխհատուցվի ամսական մինչև 200 կիլովատտ և 200 խորանարդ մետր լույս ու գազ սպառած բոլոր բաժանորդների կոմունալ վճարները... Ըստ Գախարիայի՝ այդպիսի տնտեսությունները բավական շատ են. 2020 թ-ի մարտից-մայիս ընկած ժամանակահատվածում փոխհատուցվել է 1 միլիոն 200 հազար լույսի և 650 հազար գազի աբոնենտների ծախսերը... Ըստ ամենայնի, նույնքան էլ կլինի այս անգամ...

Ամփոփելով Գախարիայի կառավարության այս "կոմունալ" ծրագիրը՝ կարելի է փաստել՝ Վրաստանի ընտանիքների մեծ մասը կառավարությունից ստացել և ստանալու է 1400 կիլովատտ լույս և 1400 խորանարդ մետր գազ... Հիշեցնեմ, որ Թբիլիսին սույն թվականի մարտից- մայիս ամիսներին նաև փակել էր ողջ բնակչության ջրի վարձը...

Այսօրվա կառավարության նիստին Գախարիան նաև տեղեկացրել է, որ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը Վրաստանի մինչև 17 տարեկան բոլոր քաղաքացիները պետությունից 200 լարի (65 դոլար) միանվագ օգնություն կստանան... Այդ քաղաքացիների թիվը շուրջ 280 000 է...

Պատկառելի էին նաև Գախարիայի "գյուղատնտեսական" ծրագրերը...Վրաստանում շուրջ 42 000 ֆերմեր ազատվեց ոռոգման ջրի վճարից... Բացի այդ, յուրաքանչյուր ֆերմեր, ով գնելու էր տեխնիկա, ստեղծելու էր ջերմոցային տնտեսություն կամ ոռոգման համակարգ, պետությունը փոխհատուցում էր ծախսերի 50 տոկոսը...

Գախարիայի հակակորոնավիրուսային սոցիալական ծրագրերից կարելի է նշել նաև Վրաստանում կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրածներին 6 ամիս 150 լարիի չափով նպաստ տրամադրելը...

Դե էլ չասեմ, որ Գախարիային և իր կառավարության անդամներին հաջողվել էր դոնոր պետությունների և կազմակերպությունների հետ բանակցելիս 1,5-3 միլիարդ դոլար մուտքագրել հակաճգնաժամային տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակով...

Իսկ Նիկոլի իշխանությունը զբաղված է պետբյուջեի օրինական պարգևավճարային "թալանով" և 2018 թ-ի մայիսից մինչև 2020 թ-ի մայիսը Նիկոլի և նրա չտես ու գյորմամիշ թիմակիցների համար պետբյուջեից միայն պարգևավճարների տրամադրման համար հատկացվել է 110 միլիոն դոլար... Դե ժողովրդի համար էլ բան չի մնում և հասարակությունը ստիպված պետք է բավարարվի թուլափայերով ու սոցիալ-տնտեսական միկրո ծրագրերով... Իսկ մոլի նիկոլապաշտները կշտանում են Նիկոլի հզորության և համաշխարհային դեմք լինելու մասին կեղծ ու ծիծաղելի լուրերով...

Հետաքրքիր է, Վրաստանին ՀՆԱ-ով "աբգոն" անող Նիկոլը ի՞նչ է մտածում Գախարիայի վերը նշված սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին...

 

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Հայաստան Վրաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Վաղը տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Երիտասարդ դաշնակահարները ներկայացել են Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված ինքնատիպ ելույթով
ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով ռուսական «ԱԷՐՈՖԼՈՏ»-ն առաջարկում է գիշատիչ գներ. Ճաղարյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Սեպտեմբերի 22-ից 23-ը բացահայտվել է հանցագործության 77 դեպք
Մահվան ելքով վրաերթ Էջմիածին-Շահումյան ճանապարհին
Ելփին գյուղում բռնկված հրդեհը մարված է. այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ
Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ձորից
Փարպի գյուղի Դրաստամատի փողոցում այրվել է տան տանիք
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը և մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը. Արա Գալոյան
Արոնյանը Banter Series Final առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում է
Արսեն Թորոսյանը և Աննա Պոպովան քննարկել են համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը
Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ
Արմավիրում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից
Կարծում եմ՝ պահանջն արդար է․ «Նորք» ԻԿՀ տնօրն Մ․Դավիդյանցը՝ ԻՀԿ-ի անձնակազմի բաց նամակի մասին
«Ժողովուրդ». Սահմանադրական դատարանում այսօր բուռն օր է սպասվում․ նախագահ են ընտրելու
«Հրապարակ». Աղմկահարույց դատավորն ու Ծառուկյանի գործը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը
Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր․ «Նորք» ԻԿՀ-ի բաց նամակը
Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով. նա խնդրանքով դիմել է իր հետ շփված մարդկանց
6 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Փաստ». Ինչո՞ւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից ոչ մի բուժաշխատող չպարգևատրվեց
«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը
Ավելին
Ավելին