f

Անկախ

Երեխաներ, տարեցներ, հղի կանայք. 81 քաղաքացիներ մեկ շաբաթ է գտնվում են Բագրատաշենի անցակետում


Հուլիսի 30-ից մենք այստեղ ենք, մեծ ցանկություն ունենք գնանք հասնենք մեր երեխաներին, մեր ընտանիքներին: Այս մասին Անկախի հետ զրույցում ասաց արդեն մեկ շաբաթից ավելի Բագրատաշենի անցակետում գտնվող Շուշանիկը, ով այն տասնյակ մարդկանց թվում է, որոնք արտակարգ դրությամբ պայմանավորված չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

 «Մարդիկ կան, որ հիփոթեքով վերցրած տներն են թողել, մի քանի ամիս է այստեղ են ու կարող է կորցնեն իրենց տները, մարդ կա երեխա է կորցրել, երեխան մահացել է ծնողը չի կարողացել գնալ հասնել իր երեխայի թաղմանը, ցավալի բաներ շատ են կատարվել այս ընթացքում, որ մենք գտնվել ենք Հայաստանում: Մարդ կա 8 ամիս է Հայաստանում է: Եկել ենք ուրիշ բանի համար ու կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում հետ գնալ: Մենք ենթարկվել ենք բոլոր կանոններին, հիմա միայն մի խնդրանք ունենք, որ թույլ տան գնանք հասնենք մեր երեխաներին, մեր ընտանիքներին»,-ասաց Շուշանիկը:

Բագրատաշենում այս պահին 81 քաղաքացի կա, նրանցից ոմանք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, որոշները՝ բնակության վայրի մասին տեղեկանք, մյուսներն էլ ՀՀ քաղաքացի են, բայց իրենց ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիներ են։ 

«81 հոգի մարդ կա այս պահին Բագրատաշենի անցակետում, բայց շատերը հիմա Հայաստանում ցանկանում են միանալ մեզ»,-նշեց Շուշանիկը:

Մեր այն հարցին՝ եթե գիտեին, որ սահմանը փակ է և չեն կարողանալու անցնել, ինչու՞ են, այնուամենայնիվ, գնացել Բագրատաշեն, Շուշանիկն ասաց. «Ես ի սկզբանե ինքնաթիռի տոմս եմ գնել, մի քանի անգամ տոմսս հետ են տվել ու դրանից հետո հասկացա, որ օդային ճանապարհով անհնար կլինի գնալը, հետո լսեցինք, որ երկու շաբաթ առաջ՝ մոտավորապես հուլիսի 14-ն էր, երկու խումբ մարդիկ, մոտավորապես 90 հոգի, անցել են Բագրատաշենի անցակետից և մեկնել են Ռուսաստան, դա դարձավ խթան, որ մենք էլ հավաքվենք ու փորձենք մեկնել»:

Բագրատաշենում հավաքված քաղաքացիները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ, բայց որևէ արձագանք չի եղել, անգամ չեն կարողացել դիմում փոխանցել:

«Մենք էլ զգուշացրել էինք դեսպանությանը, որ հուլիսի 30-ին գնալու ենք Բագրատաշենի անցակետ: Այլ ելք չունենք: Իրավիճակն այնպիսին է, որ ոնց Երևանում տեղ չունենք ապրելու ու մնալու ենք փողոցում, այստեղ էլ ենք փողոցում մնում: Կորոնավիրուսի պայմաններում տեղացիները չեն կարողանում աշխատանք գտնել ու իրենց ընտանիքները պահել, էլ ուր մնաց մենք կարողանանք: Մի քասնի ամիս որքան գումար ունեինք տուն ենք վարձել, ապրել ենք, հիմա մի քանի կոպեկ գումար է մնացել, դրա վերջանալուց հետո էլ երևի կսկսենք գումար մուրալ, սա վերաբերում է այստեղ գտնվող բոլոր մարդկանց»,-ասաց Շուշանիկը:

Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ քաղաքացիները գտնվում են անցակետի տարածքում, բայց դեռ ոչ ոք նրանց չի մոտեցել ու որևէ լուծում չի առաջարկել:

«Կողքի սրճարաններից մեկի սեփականատերը մի քանի աթոռ է տվել, միացնում ենք իրար դրանց վրա ենք քնում, կամ մեքենաների մեջ, կողքի գետում ենք լողանում էս շոգին, արդեն ուտելիքի խնդիր է առաջանում, հենց վերջացավ հացադուլի ենք անցնելու: Մեզ հետ երեխաներ էլ կան 2 տարեկանից սկսած մինչև14-15 տարեկան, հղի կին ունենք, հիվանդ տարեցներ, արդեն մի քանի անգամ շտապ օգնության մեքենա ենք կանչել: Մենք քաղաքակիրթ մարդիկ ենք, ինչու՞ պետք է այս ամենի միջով անցնենք: Պետք է մի փոքր էլ մարդկային գործոնը աշխատի, բացի օրենքներից:

Այսքան ժամանակ փորձել ենք ոչ մի օրենք չխախտել, ոչ մեկին նեղություն չտալ, ոչ ճանապարհ ենք փակում, ոչ աղմուկ ենք բարձրացնում: Բայց մեզ էլ պետք է հասկանալ, Այստեղից ոչ ոք հետ գնալու տեղ չունի: Մեկ, երկու, երեք բայց չես կարող հավերժ մնալ բարեկամի տանը, համը դուրս է գալիս»,-նշեց մեր զրուցակիցը:

Բագրատաշենի անցակետ Ռուսաստան հարցազրույց

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին