f

Անկախ

Հենց թուրք պատմաբանները, կեղծելով պատմությունը, Ուրարտուն համարելով թուրքական պետություն, հղում էին անում հայ պատմաբաններին


Կարդացի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը հայոց պատմության հայեցակարգի շուրջ տեղի ունեցող բանավեճի շուրջ։ Առաջին հայացքից թվում է, թե նա քննադատում է հայեցակարգը։

Կարդացի ևս մեկ անգամ։ Ուշադիր կարդալիս, հասկանալի է դառնում, որ նա մի կողմից խստորեն քննադատում է «խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը», նաև նույն խստությամբ քննադատում «Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը»։

Հետաքրքրական է, որ քննատատելով խորհրդահայ պատմագիտությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը երկինք է բարձրացնում ոչ միայն Նիկողայոս Ադոնցին, Հակոբ Մանանդյանին, այլև բուն խորհրդահայ պատմաբաններ Սուրեն Երեմյանին և Գագիկ Սարգսյանին։

Անհասկանալի է, չէ՞ որ խորհրդային շրջանում, հենց այս հեղինակների հայեցակարգերով էին գրվել Հայ ժողովրդի պատմության ե՛ւ ակադեմիական, ե՛ւ դպրոցական դասագրքերը։

Հետաքրքրական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայոց պետականությունը համարում է 2500 տարեկան, այսինքն սկսյալ Երվանդունիների շրջանից, հետևաբար հայկական պետություն չհամարելով Արարատյան (Վանի) թագավորությունը:

Զարմանալի չէ, Տեր-Պետրոսյանի անսահման սերն ու հարգանքը Գագիկ Սարգսյանի և Սուրեն Երեմյանի նկատմամբ, ովքեր հայ ժողովրդին «բերում էին» Եվրոպայից և Արարատյան թագավորությունը համարում օտար Ուրարտու, դրանով իսկ թուրք-ադրբեջանական պատմաբանների նման, կեղծում հայոց պատմությունը։

Ի դեպ, հենց թուրք պատմաբանները, կեղծելով պատմությունը, Ուրարտուն համարելով թուրքական պետություն, հղում էին անում հայ պատմաբաններին։ Հավանաբար Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէ, որ Սուրեն Երեմյանը, ի պատիվ իրեն, վերանայեց իր հայացքները և հետագայում Ուրարտուն համարում էր հայկական պետություն։

 

Ինչ վերաբերում է «գավառական․․․հայդատական» պատմագիտությանը, ապա Լևոն Տեր-Պետրոսյանին հարկ է հիշեցնել, որ նա անկախ Հայաստանի առաջին նախագահն է եղել 1991-1998թթ․ և եթե անկախության շրջանի պատմագրությունը դարձել է այդպիսին, ապա, ո՞վ է պատասխանատու։

Ամեն դեպքում անհասկանալի է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ նշում է, որ «եթե թուրք-ադրբեջանցիները կեղծում են պատմությունը, արդյոք մենք նույնպե՞ս պետք է կեղծենք», երևույթն անվանելով «դեգրադացիա» ( այլասերություն), ո՞ւմ նկատի ունի՝ խորհրդայի՞ն, անկախությա՞ն շրջանի, թե՞ նոր հայեցակարգի հեղինակներին։

Կարելի է եզրակացնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնած այս մանվածապատ տեսակետը պաշտպանում է իշխանությունների կողմից ներկայացված նոր հայեցակարգը, բացի այն, որ  իր սիրելի Ուրարտուն այնտեղ ներկայացված է, որպես Արարատյան կամ Վանի հայկական թագավորություն։  

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

 

Ավետիք Իշխանյան Հայոց պատմություն Լևոն Տեր-Պետրոսյան դասագիրք

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին