f

Անկախ

Աննա Դանիբեկյանի մասնագիտական կարողությունները բավարար չեն խորը և ծավալուն գործ քննելու համար. «Իմ Ձայնը» նախագիծ


Մարտի 1-ի դատավարության յուրաքանչյուր հերթական նիստ ապացուցում է, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատական պրոցեսը ոչ միայն անվերջ ձգձգվելու է, այլև չի տալու այն հարցերի պատասխանները, որոնք ակնկալում է ստանալ հանրությունը։ Կա տպավորություն, որ դատավորը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մտքում արդեն ունի կայացրած որոշում՝ մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը կամ հետաձգել միջնորդության լուծումը։ Բարդ է նրանից ակնկալել այլ որակի որոշում, այլ որակի դատավարություն։ Այդ մասին նշվում է «Իմ Ձայնը» նախագծի հայտարարությունում:

«Հերթական չլուծված, հետաձգած միջնորդությունը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքը վերացնելուն։ Զարմանք է առաջացնում, որ դատավորը որոշում կայացնելու համար պաշտպանական կողմից պահանջում է փաստաթղթեր՝ կալանադրված գույքի արժեքի վերաբերյալ, երբ քրեադատավարական օրենսգիրքը բոլորովին այլ կարգավորումներ է նախատեսում, և այդ պարտականությունը դնում է նախաքննությունն իրականացնող մարմնի վրա։ Ավելին, Վճռաբեկ դատարանը ևս անդրադարձել է գույքի վրա արգելանք դնելիս կողմերի պարտականություններին, արձանագրելով, որ գույքի հետ կապված հարցերի փարատումը, վարույթ իրականացնող մարմնի պարտականությունն է։

Եվ Ռոբերտ Քոչարյանի, և Արմեն Գևորգյանի գույքի կալանքի վերաբերյալ առկա է դատարանի որոշումներ, որոնցով արձանագրվել է իրավունքի խախտում։ Մասնավորապես, Արմեն Գևորգյանի գույքի կալանքը դրվել է նախաքննության փուլում 2018 թվականի օգոստոսից։ 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով պաշտպանի բողոքը, արձանագրել է Արմեն Գևորգյանի իրավունքի խախտումը, սակայն այն վերացնելու պարտականություն Հատուկ քննչական ծառայության առաջ չի դրել, քանի որ առաջին ատյանի դատարանի կողմից որոշում կայացնելու պահին գործն արդեն գտնվում էր դատական քննության փուլում, իսկ որևէ դատարան մեկ այլ դատարանին որևէ գործողություն կատարելու պարտավորեցնելու իրավունք չունի։ Փաստացի առկա է մի իրավիճակ, երբ արձանագրվել է սեփականության իրավունքի խախտումը, սակայն այդ խախտումը մինչ օրս չի վերացվել։

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանքի որոշումը պարունակում էր շատ ընդհանրական ձևակերպումներ․ առանց որևէ պատճառաբանության, թե ինչ կապ ունի այն մեղադրանքի հետ։ Առավել անտրամաբանական է կապը ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման և ապօրինի գույքի և դրա կալանադրման միջև։ Ավելին, նույն Աննա Դանիբեկյանը 2018թ. հոկտեմբերին որոշում է կայացրել, որ Քոչարյանի իրավունքները խախտվել են, սակայն հետագայում գործը վարույթ ընդունելուց հետո, որոշել է հարցին անդրադառնալ դատաքննություն փուլում։ Հերթական զավեշտը, դատավորը արձանագրում է իրավունքի խախտում, սակայն միջոցներ չի ձառնարկում խախտումը վերացնելու համար։

Դատարանը պարտավոր էր վերացնել այն, անկախ դատավարության փուլից, անկախ պաշտպանական կողմի միջոնրդությունից, անկախ դատական նիստերի հաջորդականությունից։ Բայց երևի այսպես հարմար է։ Այսպիսին է դանիբեկյանական դատավարությունը։ Կարելի է խնդրահարույց հարցերը հետաձգել, մինչև տեսնենք ինչ է լինում։

Յուրաքանչյուր հաջորդ նիստ ապացուցում է, Աննա Դանիբեկյանի մասնագիտական կարողություններն ակնհայտորեն բավարար չեն նման խորության և ծավալի գործ քննելու համար։ Կամ պարզապես չկա պահանջ հասկանալու մարտի 1-ի գործի ողջ էությունը»,- ասվում է հայտարարությունում:

Իմ Ձայնը Աննա Դանիբեկյան

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին