Ավարտվեցին շախմատի Legends of Chess առցանց մրցաշարի եզրափակիչ հանդիպումները:
Եզրափակիչ հանդիպումներում մրցում էին աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին: Ինչպես առաջին հանդիպմանը, այնպես էլ երկրորդ խաղում առավելության հասավ Մագնուս Կարլսենը` դառնալով առցանց մրցաշարի հաղթող:
Գրանցվեցին հետևյալ հաշիվները`
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2: 4
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) – 2,5: 1,5