ՀՐԱՏԱՊ
Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել Բեյրութում։ Պայթյունի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ, անօթևան են մնացել հարյուր հազարավորները։ Լիբանանը, թերևս միակ երկիրն է, որտեղ հայկական համաjնքն ունի հատուկ՝ պետական կարգավիճակ։ Այնպես որ լիբանանյան ողբերգությունը մեզ համար պետք է լինի ամենազգայունը։ Բացի, հավուր պատշաճի լիբանանյան իշխանություններին ցավակցություն հայտնելը, Հայաստանը պետք է գործուն հումանիտար աջակցություն ցուցաբերի Լիբանանին։ Հաշվի առնելով, նաև այն հանգամանքը, որ անօթևան են մնացել նաև մեր բազմաթիվ հայրենակիցներ, Հայաստանը պետք է նաև պատրաստվի և հատուկ չվերթներով ցանկացողներին Հայաստան տեղափոխի ։ Այսօր պատահականորեն փողոցում հանդիպեցի իմ սփյուռքահայ ծանոթին և զրուցեցինք այս հարցերից։ Նա ավելի տեղեկացված էր և ասաց, որ իշխանություններն ասում են , որ ֆինանսական հնարավորություններ չունեն։ Ա՛յ քեզ բան, սա այն դեպքն է, որ պետք է համախմբել ողջ ռեսուրսները՝ բյուջետային, «Հայաստան» և այլ հիմնադրամների և օգնության հասնել մեր հայրենակիցներին։ Պետական աջակցության դեպքում, իրենց քսակները կբացեն նաև հայ մեծահարուստները՝ թե Հայաստանում, թե սփյուռքում։
Ներեցեք, բա ի՞նչ եղավ 5մլն․ Հայաստանի խոստումները, ինչո՞վ է զբաղված վարչապետին կից, ինչ-որ անհասկանալի սփյուռքի ստորաբաժանումը, հավանաբար միայն անցյալ տարի Լոս-Անջելեսում վարչապետի հանրահավաքը կազմակերպելով և պարգևավճարներ ստանալով։