f

Անկախ

Ճնշողներ և դատեր. նույն պատմության տարբեր պատմագրությունները


Ամերիկայի մի քանի պատմություն կա, մի պատմությունը, որ նաև մենք ենք դպրոցներում անցել՝ այն է որ 1492 թվին Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկան, ապա հաջորդում է ԱՄՆ֊ի նախագահների, կուսակցությունների պատմությունը։ Մյուս պատմությունը. որ այդ թվականին ոչ թե հայտնաբերվել է Ամերիկան, այլ սկիզբ է առել մեծ ցեղասպանության ու ստրկատիրության պատմությունը, և առաջին ոճրագործներից մեկը հենց Կուլումբոսն է եղել, ում անունով երկրներ, քաղաքաներ, փողոցներ են անվանակոչել։

Այս մյուս պատմության հեղինակներից մեկն է Հովարդ Զինը որ իր «Ամերիկայի ժողովրդական պատմություն» աշխատության մեջ նկարագրում է, որ Կոլումբոսի գլխավորությամբ գաղութարարները Բահամյան կղզիներում արավակներին բռնում, ողջ֊ողջ վառում էին, և արավակները չընկնելու համար իսպանացնիների ձեռքը՝ իրենց երեխաներին սպանում, իրենք էլ ինքնասպան էին լինում։

Երկու տարվա մեջ Հայիթիի բնակչության կեսը՝ 250 հազար մարդ զոհվում է։ 1515֊ին մնացել էին 50 հազար բնիկ, իսկ 1550-ին՝ 5 հազար։ 1650 թվի հաշվետվության համաձայն կղզում չկային ո՛չ արավակներ, ո՛չ էլ նրանց սերունդներից։

Ապա Զինը մանարամասն նկարագրում է թե ինչ դաժանությամբ Աֆրիկայի ժողովուրդներին տեղահանում, Ամերիկա էին բերում ստրկության, միլիոնավոր ճակատագրեր ու սերունդներ են խորտակել։

Այս պատմությանը կարելի է անվանել նաև աֆրկացիների և Ամերիկայի առաջին ժողովրդի(բնիկների) դատի պատմություն։

Ինչպե՞ս անվանել այն պատմությանը որ բացահայտում է Հայկական լեռնաշխարհում հայերի վաղնջական ծագման պատմությունը, «Ուրարտու» կոչվածի հայկական լինելու պատմությունը, ապա հայերի նկատմամբ ճնշումների, շահագործման ու ցեղասպանությնների պատմությունը։ Լևոն Տեր֊Պետրոսյանը այդ պատմությունը անվանում է հայդատական պատմագիտություն, որն ըստ նրա գավառական է և չափազանց վտանգավոր է։

Իսկ ինչպե՞ս կարելի է անվանել 1990-ից սկիզբ առնող պատմությունը, երբ ՀՀՇ֊ն Տեր֊Պետրոսյանի գլխավորությամբ նվաճեց Հայաստանի իշխանությունը, և ինչպես Կոլումբոսն ու գաղութարարներն էին թալանում Ամերիկաները, այդ իշխանությունն էլ սկսեցին թալանել Սովետից ժառանգված համաժողովրդական հարստությունը և լայն զանգվածներին աղքատության մատնեց(Ըստ 1996 թվի ՄԱԿ֊ի տվյալների 23,9 տոկոսը ապրում էր ծայրահեղ աղքատ, 82,4տոկոսը վատ, միայն 13,2տոկոսն էր բավարար, և 4,4 տոկոսը լավ կամ շատ լավ։ մինչև 1997 թվականը, մասնավորեցվել է 4917 օբյեկտ, իսկ պետական բյուջե մուտք գործեց ընդամենը 40,2 մլրդ դրամ(ըստ Արա Մարտրոսյանի), ապա 1995-1996թվերի ընտրությունները կեղծելով իշխանությունը պահեցին։

Պատմության այս դիրտարկումը գուցե էլի հայդատական պատմգարության մե՞ջ են տեղավորվում։

Իսկ ՀԱԿ֊ական պատմագրությունը այն անվանում է «Հայաստանում ժողովրդավարության կղզյակ»֊ի պատմություն(ՀԱԿ֊ի գրող Արմեն Հայաստանցու խոսքն է), ։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում լևոն տեր պետրոսյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին