Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Կոջան թվիթերում գրել է, որ Ռուսաստանի հետ սահմանների բացումից հետո Թուրքիայի հանգստավայրերում վարակվածների թիվը կտրուկ աճել է: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նրա, վերջին օրերին կառավարությունը վարակվածների թվի լուրջ աճ է գրանցել:
Նախարարը հավելել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի կանխի վարակի բռնկումը:
Օգոստոսի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1,083 դեպք, ապաքինվել է 994 մարդ, 18-ը՝ մահացել:
Ռուսաստանը Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը վերսկսել է օգոստոսի 1-ին: