Անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում COVID-19 կորոնավիրուսային վարակի ավելի քան 45 հազար դեպք է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին են վկայում Ջոնս Հոփկինսի համալսարանի կայքում տեղադրված տվյալները:
Նշվում է, որ երկրում կորոնավիրուսային դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4,718,249-ի:
Հիվանդությունից մահացությունների թիվը գերազանցում է 155 հազարը:
Ավելի վաղ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ում կորոնավիրուսային համաճարակի նահանջի մասին: