ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը COVID-19-ից բուժվելուց հետո վերադարձել է աշխատակազմում իր աշխատանքին։ Այդ մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն։
Հրապարակման համաձայն, ինքնազգացողության բարելավումից հետո Օ'Բրայենը հաջողությամբ հանձնել է կորոնավիրուսի երկու բացասական թեստ: Շաբաթվա ընթացքում նրա մոտ հիվանդության ախտանիշները բացակայել են։
Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր տեղեկությունը, որ հուլիսի 23-ին նախագահի ագային անվտանգության հարցերով խորհրդականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Այս ամբողջ ընթացքում նա մեկուսացել էր տանը և հեռավար աշխատել: