Al Alarabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Լիբանանում՝ Բեյրութի նավահանգստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Գրում է Gazeta.ru-ն:
Ականատեսները հայտնում են, որ նավահանգստի տարածքում երկնքում ծխի մեծ ամպ է երևացել:
Տուժածների և զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվել: Դեպքի հանգամանքներն ու պատճառները հայտնի չեն:
Ականատեսների խոսքերով ՝ պայթյունը տեղի է ունեցել նավահանգստում գտնվող նավթի պաշարների մոտ:
Պայթյունից առաջ ձայն է լսվել, որից հետո կարմիր ծխի սյուն է բարձրացել դեպի երկինք: