Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի Իսպանիայից:
«Լոռիում» հանդես կգա իսպանացի կիսապաշտպան Յերայ Խիմենես Մորենոն։ 24-ամյա ֆուտբոլիստը իսպանական «Կադիսի» սան է։ Խիմենեսի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր։ Վերջինս հանդես է եկել «Ներվիոն», «Ալկալա», «Խերես» ակումբներում։
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ «Լոռին»- գլխավորում է բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը և ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» և «Արարատը»: