ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի։
Առաջիկա օրերին Ֆրանսիայից, Լիբանանից, Ուկրաինայից, Բելառուսից և Ռուսաստանից չվերթեր կիրականացվեն Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Ամեն օր` մինչև օգոստոսի 13-ը ներառյալ, «Belavia» ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը։
Օգոստոսի 4-ին և 11–ին «Middle East» ավիաընկերությունը կիրականացնի Բեյրութ-Երևան–Բեյրութ չվերթը։
Օգոստոսի 7-ին «Air France»–ը կիրականացնի Փարիզ-Երևան-Փարիզ չվերթը, իսկ օգոստոսի 8-ին «SKYUP»–ը` Կիև-Երևան-Կիև չվերթը։