Խուան Կառլոսը, որը հրաժարվեց իսպանական գահից, նամակ է փոխանցել որդուն՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI- ին, որում հայտնել է երկիրը լքելու որոշման մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին գրում է «El Pais» թերթը՝ վկայակոչելով արքայական ընտանիքի տարածած նամակին:
«Ես ձեզ տեղեկացնում եմ այս պահին Իսպանիայի սահմաններից դուրս տեղափոխվելու իմ դիտավորյալ որոշման մասին», - հայտնել է նա:
Ըստ թերթի, Խուան Կառլոսի որոշումը հաջորդել է Իսպանիայի և Շվեյցարիայի դատախազների կողմից միապետի ենթադրյալ արտաքին հաշիվների հետաքննությանը: Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը հրապարակել է հայտարարություն, որում նա հավաստիացրել է, որ իր պաշտպանյալը, չնայած մեկնելուն, ներկա կլինի դատախազության ցանկացած գործողություններին: