Ռուսաստանը բանակցություններ է վարում Բրազիլիայում և Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի արտադրության համար: Այդ մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ այլ երկրներ նույնպես հետաքրքրություն են հայտնել իրենց տարածքում ռուսական պատվաստանյութ արտադրելու հարցում, որոնց ընդհանուր թիվը մոտ 20 է կազմում:
Նա նշել է, որ դրանք այն պետություններ են, որոնք անհամբերությամբ են սպասում աշխարհում առաջին պատվաստանյութին: Այս հարցում ավելի քան հինգ երկրի հետ Ռուսաստանն ակտիվորեն է համագործակցում: