Օգոստոսի 3-ին, ժամը 12։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Գագարինի փողոցի թիվ 45 տան ետնամասում այրվում է չոր խոտ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է 500 հակ կուտակած անասնակեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է մեկ ինժեներական տեխնիկա՝ անիվավոր տրակտոր։