Լոնդոնի «Արսենալը» 14-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը։
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը մրցեց լոնդոնյան «Չելսիի» հետ և հաղթանակ տարավ 2։1 հաշվով` նվաճելով նաև Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Նախորդ անգամ «Արսենալը» Անգլիայի գավաթը նվաճել էր 2017-ին՝ դարձյալ 2։1 հաշվով պարտության մատնելով «Չելսիին»։