f

Անկախ

Ապաշնորհներին, անտաղանդներին, տգետներին միշտ թվում է, թե իրենց չկայացածության պատճառը մեծերն են.Վարդգես Օվյան


Ապաշնորհներին, անտաղանդներին, տգետներին միշտ թվում է, թե իրենց չկայացածության պատճառը մեծերն են, տաղանդավորներն են, որոնք զբաղեցրել են բոլոր տեղերը և իրենց թողել կանգնած, լուսանցքում կամ՝ որպես սեղանի հինգերորդ ոտք։ Եվ այդ պատճառով այս չկայացածները պաթոլոգիական ատելություն են տածում մեծերի նկատմամբ։

Քո ներկայությամբ երբ վիրավորում են ազնիվ մի մարդու, իսկ դու լռում ես, ձևացնում ես, թե չես տեսնում, դա նշանակում է, որ դու էլ վիրավորողի հանցակիցն ես, քո լռությամբ ոգևորում ես նրան։ Մինչդեռ երբ անպատվում, վիրավորում են անմեղ, ազնիվ, առավել ևս՝ համընդհանուր հարգանքի և սիրո արժանացած մարդուն, յուրաքանչյուր բարեկիրթ մարդ պետք է դրանից ցավ զգա, դա համարի վիրավորանք ուղղված նաև իրեն, իր արժանապատվությանը։

Կարդում եմ հակոբ մովսեսի հետ հարցազրույցն ու ապշում թափած թույնի, ատելության, չարության դոզայից։ Օրը ցերեկով այս արարածը վիրավորում, մաղձ է թափում մարդկանց վրա, որոնք դասական են, մեր գրական բարձունքներից են, հազարավոր ընթերցողների սիրելին են, որոնց ստեղծագործություններով սերունդ և ճաշակ է դաստիարակվել։

Փորձում եմ հասկանալ այս կենդանուն. մարդը նույնպես գրիչ ունի, ինչ-որ բաներ է գրում, անգամ ցախավելի պես փարթամ բուսականություն է աճեցրել քթի տակ, բայց մարդիկ, որ բեղ-մորուք չունեն, փոխարենը բյուր ընթերցողներ ունեն, նրանց կարդում են, հիանում են նրանց ստեղծագործություններով և ուսանում են դպրոցներում։ Փորձում եմ հասկանալ, բայց ոչինչ չի ստացվում, որովհետև այս գոյացությունն այլանդակ ձևով անպատվում է մարդկանց, որոնց կոշիկի փոշին չարժե (կամ՝ թերևս արժե)։ Ինչպես հարցազրույցի տակ մեկը գրել է՝ նա «էդ մարդկանց գերեզմանին էլ է նախանձում...»։

Հետո իմ ընկերներից պարզում եմ, որ ժամանակին Վահագն Դավթյանը «Ականջդ բեր ասեմ» վերնագրով գրախոսական էր գրել և ջարդուխուրդ արել հայոց գրականաշուրջ բոստանում արածող այս կենդանուն։ Եվ այնպես փառահեղ էր ջարդել սույն գրչակին, որ Համո Սահյանը կատակով ասել է, թե «Վահագնը թնդանոթով ծտի վրա է կրակել»...

Պարզ է։ Վահագն Դավթյանը կենդանի չէ, ու ահա այս գրական «ճնճղուկը» փորձում է վրեժ է լուծել մեծ պոետից։

Բայց սա նույն մոլեռանդությամբ վիրավորել է նաև Սիլվա Կապուտիկյանին։ Սիլվա Կապուտիկյանի հետ ի՞նչ հաշիվներ ունի։ Այդ մի գաղտնիքը նույնպես այնքան էլ գաղտնիք չէ։ Կապուտիկյանը Վահագն Դավթյանին ուղղված այսպիսի տողեր է գրել.

«...Անկախության տարիներին դու այն քչերից էիր, որ մնացիր անկախ ու մաս չկազմեցիր իշխանավորների շքախմբին: Դու ինքդ էիր իշխանը՝ հպարտ, ինքնասածի, ինքնավայել: Եվ գուցե հենց այդ պատճառով էր, որ իշխանությունները՝ զանազան Մովսեսների ձեռքը գավազանի փոխարեն չոբանի մահակ տալով, ուղղեցին քո դեմ, պառակտել ուզեցին Գրողների միությունը, և քեզ՝ Միության նորընծա, ստեղծագործ, նոր ծրագրերով լեցուն նախագահիդ, տարիներ շարունակ գցեցին խարդախ արբիտրաժների ու դատարանների դռները՝ ցանկանալով քեզ ու քո ղեկավարած Միությունը՝ գրողների պատվախնդիր ջոկատից վերածել անկամ, իրար գզվռտող, անդեմ զանգվածի։

Դու թողեցիր գրականության ղեկավարի պաշտոնը, սակայն ասում են՝ գրականությունը ղեկավարում է նա՛, ով լավ է գրում: Ուստի դու մնացիր գրականության ղեկավար, մնացիր անկրկնելի բանաստեղծ, անգերազանցելի թարգմանիչ, անզուգական խմբագիր, անաչառ գրադատ, անխափան կազմակերպիչ, անդավաճան ընկեր, անկեզ-սիրահար մնացիր, ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱ՛Ն: Մնացիր այնպե՛ս, ինչպես ծնվել էիր»։

Ո՜նց եմ զզվում այսպիսի՝ մովսեսհակոբ կամ հակոբմովսեսատիպ արարածներից։ Սրա մասին մեր ժամանակակից, հրաշալի պոետ Խաչիկ Մանուկյանն է լավ ասել. «Կարոտով, ցավով, հիշողությամբ ապրող Վահագն Դավթյանի «Շունը» ավելի մարդ է, քան վեհերոտ գրի հիմնադիրները` հակոբ մովսեսիկի գլխավորությամբ»։

Կարդում եմ հարցազրույցի տակ ընթերցողների մեկնաբանությունները, նաև ՖԲ-ում բազմաթիվ գրառումներ եմ կարդում և մտածում. ընթերցողին անծանոթ այս գրչակը եթե Դավթյանի նշանավոր Շան արժանապատվության գոնե 5 տոկոսն ունենար, գետինը կմտներ։ Բայց դե սրիկաները երբեք նման քայլի չեն դիմի. էլ ո՞վ պիտի կրծի անգամ մահացած արվեստագետների հոգին, եթե ոչ «հակոբմովսես» ցուցանակով մերօրյա դրամբյանները։

Վարդգես Օվյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի Վահագն Դավթյան Հակոբ Մովսես Հայ գրականություն

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին