f

Անկախ

Երբ նախարարը փաթթած ունի վարչապետին


Այս հայտնի խոսքը բոլորը գիտեն՝ մի հիմար քարը գցում է փոսը, տասը խելոք հավաքվում, չեն կարողանում հանել: Արայիկ Հարությունյանը՝ ԿԳՄՍ վայ-նախարարը, քարը գցել է փոսը: Հավաքվել են գրականագետներ, լեզվաբաններ, պատմաբաններ, կրոնագետներ, աշխարհագրագետներ ու չեն կարողանում մի Արայիկ Հարությունյանի բացատրել, որ նրա արածը մեղմ ասած հիմարություն է, ապուշություն, վերջապես՝ հանցագործություն պետության ու ապագա սերնդի հանդեպ: Բացատրում, բացատրում են, ապացուցում, զայրանում, թքում, մրում՝ հնար չկա: ԿԳՄՍ նախարարությունն ու նախարարն անդրդվելի են, կրթական ռեֆորմը պետք է տեղի ունենա և վերջ: Իսկ ինչքա՞ն կարելի է մարդուն որևէ բան բացատրել, համոզել՝ հետ կանգնել ապուշությունից, չանել այնպիսի բաներ, որոնք հարվածելու են նոր սերնդի թե հոգեբանությանը և թե մտավոր կարողությանը:

Մի՞թե ավելի ճիշտ չի լինի Արայիկ Հարությունյանին ու նրա բարեփոխիչ թիմին ուղղակի հեռացնել մեր կյանքից: Այո, հեռացնել, պահանջել նրանց հրաժարականը և վերջ: Ընդ որում՝ ոչ թե կառավարության հետ նրանց հրաժարականի հարցը քննարկելով, այլ պայմանավորվելով հեռացման պայմանների շուրջ: Ինչպե՞ս է հեռանում, օրինակ, Արայիկ Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձա՞յն, թե՞ նրան սիկտիր են անում ԱԱԾ-ի օգնությամբ՝ թևերը ոլորած դուրս բերելով աշխատասենյակից:

Հարցն այսպես դնելու դեպքում, բնականաբար, ստիպված կլինի հարցին միջամտել Նիկոլ Փաշինյանը, և հենց այդտեղ էլ կբռնենք նրա պոչից՝ եղբայր, երկիրն իրար է խառնվել, տնաքանդություն է տեղի ունենում, իսկ դու քեզ համար, հովին նստա,ծ քե՞ֆ ես քաշում: Այս «աղմուկը» քո բարձր ականջներին չի՞ հասնում,, քո բարձունքից չե՞ս տեսնում, թե ինչպես են քանդում կրթական համակարգը, ինչո՞ւ ես քեզ ձև տվել, թե այս ամենը քեզ չի վերաբերում: Հենց այդտեղ ես Նիկոլ Փաշինյանին հարց կտամ՝ ԱԽ նիստում դու չե՞ս Արայիկ Հարությունյանին կարգադրել կրթության ոլորտի բարեփոխումները լայնորեն քննարկել մասնագետների և հանրության հետ: Դե ուրեմն տեր կանգնիր խոսքիդ, որովհետև Արայիկ Հարությունյանը պարզորոշ հասկացնում է, որ քո ասածները պարզապես փաթթած ունի և չի պատրաստվում որևէ մեկի հետ հարց քննարկել կամ որևէ առաջարկ լսել: Եվ եթե քո նախարարը փաթթած ունի քո հրահանգը, այսինքն՝ քեզ, ապա դրա իրավունքը հազար անգամ ավելի շատ ունեն մեր հազարավոր դասախոսներն ու գիտնականները, ուսանողներն ու սովորողները, ուսուցիչներն ու ծնողները: Գոնե հասկանո՞ւմ եք, թե մեր հասարակության ինչպիսի պատկառելի հատվածի հետ գործ ունեք, և ինչի է ընդունակ այդ հատվածը, եթե տգիտության մարմնացում Արայիկ Հարությունյանին հենց հիմա սիկտիր չանեք իր պաշտոնից:

Կհասկանա՞ Փաշինյանը, լավ, չի՞ հասկանա, ուրեմն կպահանջենք, որ ինքն էլ Արայիկ Հարությունյանի հետ... հեռանա, որպես բթամիտ նախարարի հովանավոր:

Պատկերը կարող է պարունակել. 2 մարդ, including Sergey I-Yan, մորուք և ներսումը, text that says 'LIVE 1.1K'

Էդիկ Անդրեասյան ՖԲ Գրառում Արայիկ Հարությունյան Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին